Եթե ուզում եք բացահայտել օգտատերերի վարքն ու տեսակը, հասկանալ նրանց կարիքները, և դրանց հիման վրա կառուցել ձեր պրոդուկտը, ապա Ձեզ օգնության կհասնի Leanbe-ն, որն այս հարցերի պատասխանները տալիս է արհեստական բանականության օգնությամբ:
Leanbe-ն հայկական ստարտափ է, որի թիրախային շուկան Միացյալ Նահանգներն են: Պրոդուկտի համահիմնադիր Արտավազդ Բարսեղյանն ասում է, որ օգտատերերի կարծիքի գնահատականը պրոդուկտների ստեղծման գործընթացում կարող է ազդել որոշումների կայացման վրա և հնարավոր է, որ հանգեցնի ճանապարհային քարտեզում ինչ-որ փոփոխության, ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու վրա։
Leanbe-ն օգնում է պրոդուկտի ճանապարհային քարտեզը ճիշտ դասավորել ըստ առաջնահերթությունների:
Ինչպես է աշխատում
Leanbe-ի աշխատանքը կարելի է բաժանել 4 փուլի.
1. Օգտատերը տարբեր աղբյուրներից մեկ տեղում հավաքում է իր, հաճախորդների ու թիմի գաղափարներն ու առաջարկները:
2. Leanbe-ն գնահատում է հավաքված գաղափարները արհեստական բանականության միջոցով`պրոդուկտի մասին ներմուծած տվյալների հիման վրա:
3. Հիմնվելով այդ գնահատականների վրա՝ օգտատերը կազմում է իր պրոդուկտի ճանապարհային քարտեզը:
4. Leanbe-ն հետևում է իրականացված գաղափարների արդյունքներին ու թարմացնում տվյալները` հաջորդ անգամ էլ ավելի ճշգրիտ գնահատական տալու համար:
Շահառուները հիմնականում Product manager-ներն են։ Նրանք կարող են օգտագործել Leanbe-ն թե՛ անմիջապես իրենց աշխատանքը հեշտացնելու, թե՛ ամբողջ թիմի հետ միասին աշխատելու համար:
Leanbe թիմը և աշխատանքի սկզբունքները
7 հոգանոց կոմպակտ թիմով փորձում են անել առավելագույնը՝ զբաղվում են բոլոր հարցերով:
«Փորձում ենք հասցնել անել այն ամենն, ինչ միջին չափի կազմակերպություններն անում են հարյուր հոգով։ Եւ, բնականաբար, ինչպես բոլոր ստարտափներն ու շատ կազմակերպություններ, մենք նույնպես ունենք մարդկային ռեսուրսների հայթայթման խնդիր, բայց, այնուամենայնիվ, թիմը քիչ-քիչ մեծանում է»,- ասում է Արտավազդ Բարսեղյանը:
Նրա խոսքով, պրոդուկտի զարգացումն ու ձեւավորումը շարունակական պրոցես է։ Պրոդուկտը ոչ միայն պատրաստում եւ հրապարակում ես, այլ անընդհատ թարմացնում, բարելավում, օպտիմիզացնում եւ ավելի մեծացնում՝ փորձելով մուտք գործել այլ շուկաներ, հասնել մրցակիցներին կամ ուղղակի մեծացնել եկամուտը։
«Այդ գործընթացը բաժանվում է երկու մասի՝ բացահայտում եւ հրապարակում (discovery եւ delivery): Մեծ մասամբ, ուշադրություն դարձվում է հրապարակման մասի վրա, քանի որ համարվում է, թե ինչքան շատ ու արագ նոր հնարավորություններ ավելացնես պրոդուկտում, այնքան լավ։
Այնուամենայնիվ, ներկայումս կիրառվող պրոդուկտի կառավարման ռազմավարությունները ցույց են տվել, որ այդ պնդումն այնքան էլ ճիշտ չէ։ Պրոդուկտի բացահայտումը նույնքան, երբեմն էլ՝ ավելի կարեւոր է, քանի որ, ճիշտ հատկանիշներով պրոդուկտ չսարքելու դեպքում նախ ժամանակ ես կորցնում, հետո՝ պրոդուկտի տեսլականն է փոփոխվում եւ շեղվում, ու ի վերջո՝ սարքում ես մի պրոդուկտ, որը քո հաճախորդի սեգմենտի համար չէ»,-մանրամասնում է համահիմնադիրը:
Leanne-ն եզակի գործիք է product management-ի համար
Համահիմնադրի խոսքով, իրենք Leanbe-ն տեսնում են որպես product management-ի համար եզակի գործիք, առանց որի դժվար կլինի պատկերացնել product manager-ի աշխատանքային առօրյան, ինչպես, օրինակ, այսօր Jira-ն է օգտագործվում project management համար:
Ռազմական ԱԹՍ-ներից մինչև փոստային առաքման «հեղափոխություն». Հայկական անօդաչուներ՝ Airworker-ից
Պրոդուկտի շարունակական բացահայտում
Leanbe-ն օգնում է պրոդուկտ թիմերին հնարավորինս արդյունավետ անցնել բացահայտման փուլը։ Այն կիրառում է պրոդուկտի կառավարման բավականին նոր ռազմավարություն, որը կոչվում է «պրոդուկտի շարունակական բացահայտում»։ Այս մոտեցման նպատակն այն է, որ պրոդուկտները շատ արագ սովորեն եւ լինեն արդյունքի վրա կենտրոնացված, ոչ թե առանձին հատկանիշների։
«Իրականում մեր սկզբնական գաղափարը շատ մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Գաղափարն առաջացել էր մեր սեփական փորձի հիման վրա։ Մենք նույնպես նախկինում աշխատել ենք որոշ պրոդուկտների վրա ու մշտապես կարիք ենք զգացել որեւէ գործիքի, որը մեզ կօգներ ճիշտ դասավորել պահանջված հատկանիշներն (feature requests) ըստ առաջնահերթությունների: Հենց այդպես ամեն ինչ սկսվեց:
Բայց հետո, երբ սկսեցինք մեր հաճախորդների հետ խոսել, հասկացանք, որ կան շատ այլ տեսակի հարցեր, որոնք մենք չենք լուծում, բայց պիտի անենք եւ ուսումնասիրությունների արդյունքում գտանք «պրոդուկտի շարունակական բացահայտում» ռազմավարությունը եւ որոշեցինք մեր համակարգը կառուցել այդ կոնցեպտի սկզբունքների շուրջ»,- ասաց Արտավազդ Բարսեղյանը:
Ստարտափ նախագծերում խնդիրները բազմազան են: Դրանից շատերը ժամանակի ընթացքում լուծում ստանում են: Համահիմնադիրի խոսքով, միակ խնդիրը, որին մինչ այժմ բախվել են, մարդկային ռեսուրսների պակասն է եղել, այն էլ հիմնականում տեմպը չկորցնելու եւ իրենց պրոդուկտի երկրորդ տարբերակը գործարկելու համար։ Leanbe-ի հիմնական թիրախը ԱՄՆ շուկան է, ինչը հասկանալի պատճառներով արդարացված է:
Leanbe-ի թիմը շուտով թողարկելու է ծրագրի երկրորդ տարբերակը, որն ունենալու է պրոդուկտ թիմերի համար շատ օգտակար գործիքներ։
«Մենք հայկական ստարտափների, կազմակերպությունների եւ պրոդուկտի կառավարման անհատ մասնագետների համար մասնավոր փաթեթներ ենք ունենալու: Կարող եք կապվել մեզ հետ եւ մենք կփորձենք օգնել Ձեզ»,- ասաց Արտավազդ Բարսեղյանը:
Այս պահին պրոդուկտն աշխատում է SaaS (Software as a Service ծրագրային ապահովումը որպես ծառայություն) մոդելով, օգտատերերը Leanbe-ից օգտվելու համար վճարում են ամսեկան:
Արտավազդ Բարսեղյանը չի բացառում, որ Լeanbe-ն կաճի ներկայիս գործիքակազմից` դառնալով լայնամասշտաբ հարթակ product manager-ի համար:
Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։