22.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

Կկայանա Startup School ձեռներեցական կրթական ծրագրի Դեմո օրը

Կազմակերպիչ՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամ, AUA EPIC
Երբ՝ նոյեմբերի 12, ժամը 16։00
Որտեղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան

Միջոցառման մասին․

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը կհյուրընկալի Startup School ձեռներեցական կրթական ծրագրի երրորդ ավարտական «Demo Day Fall 2022» միջոցառումը։

Ութամսյա կրթական ծրագրի շրջանակում ձևավորված 10 ստարտափ թիմեր իրենց նորարարական գաղափարներով հանդես կգան մասնագետների և ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների առջև։

Startup School ծրագիրը երկամյա գործունեության արդյունքում ունեցել է շուրջ 300 մասնակից, ովքեր բացահայտել են անձնային զարգացման գաղտնիքները, դիզայն մտածողության օգնությամբ գեներացրել են գաղափարներ և գնահատել դրանք, ինչպես նաև ծանոթացել բիզնես մոդելի և ռազմավարության մշակմանը։

«Startup School Demo Day Fall 2022»-ը կունենա մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարցուպատասխան, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ