Կազմակերպիչ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Coca-Cola Video Game Lab
Որտեղ՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC)
Երբ՝ հոկտեմբերի 13
Միջոցառման մասին՝
From Zero to Hero կամ «Զրոյից մինչև հերոս» խաղերի մշակման ճամբարը երկամսյա ծրագիր է, որի ընթացքում ուսանողները մասնակցել են խաղերի դիզայնի և խաղերի ծրագրավորման դասընթացների, ինչպես նաև խորացրել իրենց գիտելիքները ձեռներեցության և մարքեթինգի ոլորտներում։
Դեմո օրվա ընթացքում մասնակիցները կներկայացնեն խաղերը, որոնք ստեղծել են ծրագրի ընթացքում ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելով։
Դեմո օրվա ընթացքում ներկայացվելիք խաղերն են.
• Ground Zero
• Sparrow Tomb
• Tower Hero: build and fight
• Chubby Run
• Ball Ballancer
• Zipchik
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Coca-Cola Video Game Lab-ի համագործակցության շրջանակում: Ծրագրի գործընկերն է Khorata Games-ը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել խաղերի մշակման ոլորտը և պատրաստել մասնագետների հաջորդ սերունդը:
Դեմո օրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։