iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն

Վերջին լուրերը
iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների վարկանիշում առաջատարներն են Apple-ը և Samsung-ը։ Թոփ 10-ում այս ընկերությունների սմարթֆոնները զբաղեցրել են 5-ական դիրք՝ տեղ չթողնելով այլ ապրանքանիշերի համար, հայտնում է Counterpoint Research վերլուծական ընկերությունը` իր վերջին՝ Global Monthly Handset Model Sales Tracker զեկույցում։ 

Առաջին եռամսյակում ամենաշատ վաճառված սմարթֆոնը  Apple-ի iPhone 15 Pro Max-ն է: Ըստ Counterpoint Research-ի՝ սա արտացոլում է սպառողների՝ բարձրակարգ սմարթֆոններ նախընտրելու միտումը։

iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն
- Advertisement -
iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն

iPhone 15-ի բոլոր չորս տարբերակները, ինչպես նաև iPhone 14-ը, տեղ են գտել լավագույն տասնյակում: Ըստ Counterpoint Research-ի՝ iPhone Pro-ի աճող պահանջարկը պարզ է, քանի որ այն առաջին եռամսյակում կազմել է Apple-ի բոլոր վաճառքների կեսը, ինչը զգալիորեն գերազանցում է 2020 թվականի առաջին եռամսյակի 24%-ը: 

Հիշեցնենք, որ iPhone Pro սմարթֆոններն առաջարկում են ավելի շատ ֆունկցիոնալություն, քան հիմնական մոդելները։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ վերջին եռամսյակային զեկույցում Apple-ը հայտնել է iPhone սմարթֆոնների պահանջարկի նվազման մասին։

Նշենք, որ Samsung Galaxy S24 սմարթֆոնների շարքը նույնպես լավագույն 10-ում ունի երկու մոդել, որոնցից Ultra տարբերակը հինգերորդն է վարկանիշում, իսկ հիմնական տարբերակը՝ իններորդը:

Samsung-ի միջին գնային սեգմենտի մոդելները, որոնք ներառված են Galaxy A շարքում, նույնպես մեծ պահանջարկ ունեն:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները