Մեծ բիզնեսի փոքր նրբություններ. Ինչպե՞ս բացել Ozon-ի հանձնման կետեր

Հայաստանի բնակիչներն ավելի ու ավելի շատ ապրանքներ են գնում մարքեթփլեյսներից և ավելի հաճախ նախընտրում են վերցնել պատվիրված ապրանքները Ozon-ի հանձնման կետերից։ Նման կետերի բացումը պարզ և շահավետ բիզնես է, որը կարող է դառնալ հիանալի ընտանեկան գործ կամ հավելում ձեր հիմնական աշխատանքին:

Ինչու՞ ընդհանրապես բացել պատվերների հանձնման կետերը:

Պատվերների հանձման կետերը մարքեթփլեյսի էկոհամակարգի կարևոր մասն են: Ozon-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 հաճախորդներից 8-ը նախընտրում են իրենց հարմար ժամանակ պատվերները ստանալ այդ կետերից՝ աշխատանքի, դպրոց կամ տուն գնալու ճանապարհին։ Հարմարավետության շնորհիվ էլ մարքեթփլեյսից օգտվողների թիվն անընդհատ աճում է։

- Advertisement -

Հարթակը շահագրգռված է հանձնման կետերի ցանցի զարգացմամբ, քանի որ դրանց քանակն ուղղակիորեն անդրադառնում է օգտվողների` մարքեթփլեյսից օգտվելուն: Հետևաբար, Ozon-ն ակտիվորեն օգնում է ձեռներեցներին իրենց բիզնեսը սկսելու և առաջ մղելու հարցում, ինչպես նաև սկզբնական շրջանում երաշխավորված ֆինանսական աջակցություն է հատկացնում: Սա իր տեսակով «հակառակ ֆրանչայզինգ» է. Ozon-ը գումար է փոխանցում իր գործընկերներին՝ իր ապրանքանիշով աշխատելու համար:

2024 թվականին Ozon-ը երաշխավորված աջակցության ծրագրի շրջանակներում ավելացրել է հանձնման կետերի սեփականատերերին տրվող գումարի չափը։ Այժմ կետ բացելիս սեփականատերը կարող է ստանալ մինչև 2,5 մլն դրամ։

Ինչի՞ց է բաղկացած ձեռնարկատիրոջ եկամուտը

Սեփականատիրոջ հիմնական եկամուտը կազմում է շրջանառության 3,7%-ը, համապատասխանաբար, որքան շատ պատվերներ ստանա կետը, այնքան բարձր կլինի այդ ամսվա եկամուտը: Կա նաև հավելյալ գումար վաստակելու հնարավորություն՝ ապրանքներ ընդունելով վաճառողներից և այլ լոգիստիկ ընկերություններից։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի երեք ֆրանչայզերներից երկուսը բացում են մեկից ավելի կետեր: Ընդլայնումը սեփական շահույթի ավելացման հնարավորություն է: Ավելին, երկրորդ կետի բացումը շատ ավելի է հարթ է ընթանում՝ սեփական փորձառության հաշվին:

Ինչպե՞ս բացել հանձնման կետ. քայլերի հաջորդականություն

Միջինում հանձնման կետ բացելու համար անհրաժեշտ է 14 օր: Գործընթացի ընթացքում ձեռնարկատիրոջն օգնում է Ozon-ի տարածքային մենեջերը, ում հետ կարելի է խորհրդակցել բոլոր հարցերի շուրջ։ Ընդհանուր առմամբ, հանձնման կետի սեփականատերը պետք է անցնի հետևյալ հինգ փուլերը.

1. Պատրաստել փաստաթղթեր և հայտ ներկայացնել

Հարթակի գործընկեր կարող է դառնալ անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Հարկ կլինի գրանցել այս կարգավիճակներից որևէ մեկը, եթե չունեք այն: Անհատ ձեռնարկատիրոջ առավելությունը հաշվապահական հաշվառման պարզությունն է, բայց սրա հետ մեկտեղ կան շահույթի չափի և աշխատողների թվի վերաբերյալ սահմանափակումներ: Իրավաբանական անձանց այլ ձևերը ենթադրում են ավելի մեծ շրջանառություն, բայց կարող են լինել ավելի քիչ եկամտաբեր հարկային տեսանկյունից և ավելի բարդ գրանցման և հաշվետվությունների առումով: Կազմակերպության ձև ընտրելիս հարկավոր է ապավինել ձեր ծրագրերին և հնարավորություններին:

Մեծ բիզնեսի փոքր նրբություններ. Ինչպե՞ս բացել Ozon-ի հանձնման կետեր

2. Ընտրել և հաստատել հասցեն

Դա կարելի է անել կայքում հայտ ներկայացնելով: Ozon-ի քարտեզը ցույց է տալիս խոստումնալից վայրերը՝ հանձնման կետ բացելու համար: Անմիջապես ցուցադրվում են շահույթի ակնկալվող գումարը և երաշխավորված աջակցության չափը: Այս քարտեզի հիման վրա դուք կարող եք փնտրել և վարձակալել հարմար տարածք։

Իդեալական են մեծ երթևեկություն ունեցող տարածքները, որոնց մոտակայքում կան ավտոկայանատեղեր, հասարակական տրանսպորտի կանգառներ, բիզնես կամ առևտրի և զվարճանքի կենտրոններ, կրթական կամ մարզական հաստատություններ։

Ozon-ն ունի տարածքի նվազագույն պահանջներ: 25քմ մակերեսով տարածք՝ առանձին մուտքով և բաժանելու հնարավորությամբ, որպեսզի առանձնացվի պատվերներ հանձման  հատվածը, հանդերձարաններն ու պահեստը։

3. Կնքել գործակալի պայմանագիր՝ Ozon-ի հետ

Պայմանագիրը ստորագրելուց հետո ձեռնարկատերը ստանում է Ozon Learning հարթակ մուտքի հնարավորություն, որտեղ կարող է գտնել ուսումնական նյութեր բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ՝ անձնակազմի ընտրությունից մինչև հաճախորդների սպասարկում: Բացի այդ, հարթակում գրանցվում է անձնական հաշիվ, որտեղ ապագայում միշտ հնարավոր է տեսնել շահույթը, պարգևատրումները և բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ բոլոր տվյալները: Այնտեղ նաև կազմվում են ամսական հաշվետվություններ և փաստաթղթեր հարկային գրասենյակի համար:

4. Կնքել տարածքի վարձակալության պայմանագիր, կատարել կոսմետիկ վերանորոգում և աշխատողներ վարձել

Տարածքի ձևավորման և պլանավորման բոլոր պահանջները նշված են Ozon-ի բրենդբուքում: Հիմնականում նախատեսվում է սպիտակ առաստաղ և հարթ, միագույն պատեր, որոնցից մեկը՝ բրենդավորված: Հարթակը տրամադրում է անվճար գովազդային հավաքածու՝ ցուցանակ շենքի ճակատին և մարքեթինգային նյութերի հավաքածու՝ կպչուն պիտակներից մինչև ցուցանակներ և պաստառներ:

Կահույքից անհրաժեշտ է գրասեղան կամ ստենդ` ադմնիստրատորի համար, պահեստի դարակաշար և անրահեժշ պարագաներ հանդերձարանների համար: Սարքավորումներից անհրաժեշտ են՝ շտրիխ կոդերի սկաներ, համակարգիչ և տպիչ: ՀԴՄ-ի կարիք չկա, բոլոր վճարումները կատարվում են Ozon հարթակում։

Այնուհետև հարկավոր կլինի ընտրել անձնակազմ՝ հաշվի առնելով հանձնման կետերի աշխատանքային ժամերը՝ ամեն օր 9:00-ից մինչև 21:00: Աշխատակիցների վերապատրաստումը կանցկացնի Ozon-ը:

Վերանորոգման ավարտը և տարածքի բացման պատրաստ լինելը հաստատում է տարածքային կառավարիչը։

5. Բացել հանձնման կետ և սկսել գումար վաստակել

Ozon-ը հաճախորդներին կտեղեկացնի հանձնման կետի բացման մասին. նրանք հավելվածում ծանուցում կստանան, որ իրենց մոտ նոր կետ է բացվել։ Բացի այդ, այն կցուցադրվի բոլոր քարտեզների վրա՝ Yandex, Google:

Աշխատավարձի վճարումը սկսվում է առաջին պատվերի արձակման օրվանից: Սովորաբար ապրանքներն առաքվում են Ozon-ի առաքիչի միջոցով՝ աշխատանքային ժամերին՝ 9:00-ից 21:00-ն: Աշխատակիցները պետք է ստանան ապրանքները և հանձնեն հաճախորդներին: Ձեռնարկատերերի համար նախատեսված հատուկ հավելվածն օգնում է կազմակերպել գործընթացը. այստեղ գրանցվում է պատվերի դիրքը պահեստում՝ հեշտացնելով այն գտնելու և հաճախորդին տրամադրելու գործընթացը: Հայաստանում Ozon պատվերների հանձնման կետերի ցանցը ներառում է ավելի քան 200 կետ։ Այն աճում է և կշարունակի ակտիվորեն զարգանալ առաջիկա տարիներին ևս։ Նման օբյեկտների բացումը հնարավորություն է տալիս ստանալ կայուն եկամուտ և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ Ավելին իմանալ և գրանցվել կարող եք կայքում:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Մեծ բիզնեսի փոքր նրբություններ. Ինչպե՞ս բացել Ozon-ի հանձնման կետեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: