Անակնկալներ. Ի՞նչ ներկայացրեց Apple-ը շնորհանդեսի ժամանակ

Վերջին լուրերը
Անակնկալներ. Ի՞նչ ներկայացրեց Apple-ը շնորհանդեսի ժամանակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 12-ի երեկոյան ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում տեղի ունեցավ աշնան ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսը՝ Wonderlust կարգախոսով։

Ի՞նչ նոր ապրանքներ ներկայացրեց հանրահայտ կորպորացիան, եղա՞վ բեկում, անհամբեր սպասե՞լ ներկայացված ապրանքներին շուկայում, թե՞ սպասել հաջորդ սեպտեմբերին։ Երեկոյի ամենակարևոր նորությունները բացահայտել ենք ստորև:

Անակնկալներ. Ի՞նչ ներկայացրեց Apple-ը շնորհանդեսի ժամանակ

iPhone 15 և iPhone 15 Plus

- Advertisement -

Մի՞թե USB-C: Այո՜, վերջապես դա տեղի ունեցավ՝ iPhone 15-ը USB-C միակցիչով առաջին iPhone-ն է։

Երեկոյի ամենաուշագրավ նորությունը լիցքավորիչի համար ընդհանուր ընդունված միակցիչին անցումն էր: Apple-ի սարքավորումների սեփականատերերն այլևս ստիպված չեն լինի երեկույթի կամ աշխատանքի վայրում փնտրել այս գաջեթների օգտատերերի. լիցքավորիչների մեծ մասն այժմ հարմար կլինի iPhone-ի լիցքավորման համար:

Ի դեպ, որ ոչ միայն նոր iPhone-ը համալրված կլինի Type-C միակցիչով՝ ականջակալներն ու ժամացույցները նույնպես կանցնեն այս ստանդարտին։

iPhone 15-ում, պարզվում է, ավելի շատ փոփոխություններ կան, քան iPhone 14-ում էր: Ամենաուշագրավն այստեղ «Դինամիկ կղզին» (Dynamic Island) է: Սա այն կտրվածքն է, որտեղ տեղակայված են սենսորները և տեսախցիկի մոդուլները: Ինչպես նշվեց շնորհանդեսի ժամանակ, այժմ «դինամիկ կղզու» միջոցով հնարավոր է զանգեր ստանալ, ականջակալներն անջատել, պատվիրված պիցցային հետևել կամ պարզել օդանավակայանում թռիչքի համարը 🙂

Էկրանը HDR ռեժիմում դարձել է 2 անգամ ավելի պայծառ, քան iPhone 14-ում է։ Սմարթֆոնների եզրերը կլորացված են, ինչը նշանակում է, որ դրանք այլևս անհարմարություն չեն պատճառի ձեռքերին։ iPhone 15 Plus-ը էական փոփոխություններ չի կրել։

Տեսախցիկի ամենաուշագրավ թարմացումը iPhone 14 Pro-ից վերցված 48 մեգապիքսել լայնանկյուն մոդուլն է, որը կփոխարինի 12MP-ին։

Անակնկալներ. Ի՞նչ ներկայացրեց Apple-ը շնորհանդեսի ժամանակ

iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max

Այստեղ սկսվում է «կինոն»։ Դիմավորե՛ք ամենաարագ, ամենահզոր և ամենաPro սմարթֆոնը երբևէ՝ Titanium Design նոր ոճով։ Շրջանակը պատրաստված տիտանից (5-րդ աստիճան), այն ամենաբարակն է բոլոր iPhone-ների մեջ և ամենաթեթև Pro-սմարթֆոնն է: Առջևում ունի Ceramic Shield պաշտպանիչ ապակի:

Անսպասելիորեն հրաժեշտ ենք տալիս «լուռ ռեժիմի» անջատիչին: Փոխարենը տեղադրված է «Գործողությունների կոճակ» (Action Button), որը տարբեր հավելվածներում ​​կատարում է տարբեր դերեր՝ ձայնագրում է ձայնագրիչում, միացնում տեսախցիկն ու լուսանկարում և այլն։

Այս շարքի սմարթֆոններն ունեն Apple A17 Pro նոր պրոցեսոր, որն աշխարհի առաջին 3 նանոմետր չիպն է, ինչը նշանակում է բարձր արդյունավետություն էներգիայի կրճատման դեպքում։ Այն կարող է կատարել 35 տրիլիոն գործողություն վայրկյանում, ինչն ամենաարագն է Apple-ի պատմության մեջ։

Apple-ի մարքեթինգի ղեկավար Գրեգ Ջոսվիակը խոստացել է, որ 15 Pro-ն և Pro Max-ն կունենան Apple-ի լավագույն տեսախցիկները՝ համարժեք յոթ տարբեր ոսպնյակների: Սա ներառում է արդիականացված 48 մեգապիքսել տեսախցիկ, որն ավելի լավ լուսանկարներ է անում ցածր լույսի ներքո և օգտագործում է Apple-ի AI համակարգերը՝ HEIF-ի ամբողջական ռեզերվով լուսանկարներ անելու համար:

iPhone 15 Pro Max-ն այժմ ունի ամենաերկար օպտիկական խոշորացումը՝ 5x: Սա թույլ կտա մեծացնել օբյեկտները՝ առանց որակը կորցնելու: Այն ունի նաև ամենաառաջադեմ կայունացումը՝ վայրկյանում մինչև 10000 շարժում՝ երկու անգամ ավելի արագ, քան iPhone 14 Pro-ում:

Հեռախոսների արժեքներ են՝

  • iPhone 15՝ $799,
  • iPhone 15 Plus՝ $899,
  • iPhone 15 Pro՝ $999,
  • iPhone 15 Pro Max՝ $1199:

    Վաճառքի մեկնարկը սեպտեմբերի 22-ից է:

    Ինչպիսին կլինեն նոր iPhone-ի վաճառքները, ցույց կտա ժամանակը: Իսկ զարմանքով, երբեմն նույնությամբ, իսկ երբեմն էլ մեծագույն ցանկությամբ ուղեկցվող շնորհանդեսները միշտ սպասելի են՝ սեպտեմբերից սեպտեմբեր, հին iPhone-ից նոր iPhone:

    Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները