IC Armenia-ի առաջարկած նախագիծը վերահաստատվեց փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ նիստում

Վերջին լուրերը
IC Armenia-ի առաջարկած նախագիծը վերահաստատվեց փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ նիստում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ օրենքի, մինչև 3 աշխատակից ունեցող ընկերություններին, թույլատրվում է աշխատակիցներից մեկի վրա դնել նաև գանձապահի պարտականություններ: Սակայն, երբ աշխատակիցներից մեկը գտնվում է նպատակային արձակուրդում, նրան մեկ ուրիշով փոխարինելու արդյունքում իրավական առումով աշխատակիցների թիվը հասնում է 4-ի և այս պարագայում կազմակերպությունը ստիպված է լինում ևս մեկ աշխատակցի ընդունել որպես գանձապահ:

Սա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Փոքր Եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Պետություն-Մասնավոր Երկխոսության Հարթակում քննարկվող հարցերից մեկն էր:

Ըստ գնահատականների, նման կերպով անհարկի ծախսերի մեծացումը գերփոքր բիզնեսի վրա տարեկան ավելացնում է միջինում 1,200,000 դրամ ֆինանսական բեռ: Ավելին, շատ հաճախ այս պատճառով գերփոքր ընկերությունները խուսափում են աշխատանքի վերցնել կանանց:

Քննարկման ժամանակ հարթակի փորձագիտական աջակցությամբ զբաղվող IC Armenia-ի թիմը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները և թույլ տալ ընկերության միևնույն աշխատակցին կատարել գանձապահի գործառույթը՝ նման անհրաժեշտության դեպքում։ Մոտեցումը վերահաստատվեց Փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ նիստում, ինչպես նաև համաձայնեցվեց ՊԵԿ գործընկերների հետ։

Ավելի մանրամասն դիտեք մեր ռեպորտաժում՝ ստորև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները