Հայաստանում Ռոբոտաշինության միջազգային կենտրոն կբացվի

Վերջին լուրերը
Հայաստանում Ռոբոտաշինության միջազգային կենտրոն կբացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ գիտական և մշակութային ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ Հայաստանում առաջիկայում Ռոբոտաշինության միջազգային կենտրոն է բացվելու։

Կենտրոնը ոչ միայն կպատրաստի մասնագետներ, կզարգացնի հետազոտություններն այս ոլորտում, այլ նաև միջազգային փորձ կբերի Հայաստան, այդ թվում՝ Սփյուռքի գիտնականների հետ համագործակցության միջոցով։ Այն գործելու է որպես մասնավոր ֆինանսավորմամբ հիմնադրամ՝ դիմելով դրամաշնորհային ծրագրերի։

- Advertisement -
Հայաստանում Ռոբոտաշինության միջազգային կենտրոն կբացվի

Տամպերեի համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Կարեն Եղիազարյանը նախաձեռնողներից մեկն է։ Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ Հայաստանը առաջատար դառնա ռոբոտաշինության ոլորտում։ Կենտրոնը գիտահետազոտությամբ է զբաղվելու։ Այն մասնագետներ կպատրաստի Հայաստանի արդյունաբերության համար։

«Կենտրոնի ստեղծումը մի քանի ուղղություններ ունի, բայց դրանց հետևում նպատակ է դրված երկիրը վերադարձնել խորհրդային ժամանակների մակարդակին, երբ հայերը մեծ դերակատարում ունեին խորհրդային ռոբոտաշինության մեջ, որի օրինակը լուսնագնացն էր, որը 1970թ. ուղարկվել էր Լուսին»,-նշել է Կարեն Եղիազարյանը։

Նախատեսվում է նաև հայրենիք վերադարձնել Եվրոպայում և ԱՄՆ-ում կրթություն ստացած հայ երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան իրենց կրթությունն ու աշխատանքը այստեղ շարունակել, ռոբոտաշինության ոլորտում նոր հետազոտողներ ու ձեռներեցներ պատրաստել։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները