Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակիցների՝ Իսրայելի հետ պայմանագրի դեմ բողոքի ցույցից հետո

Վերջին լուրերը
Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակիցների՝ Իսրայելի հետ պայմանագրի դեմ բողոքի ցույցից հետո
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակցի՝ կապված այս շաբաթ իր երկու գրասենյակներում բողոքի ցույցերի հետ, հաղորդում է  The Verge–ը:

Ազատումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Նյու Յորքում և Կալիֆորնիայում 9 աշխատակիցներ բերման են ենթարկվել, ապա ձերբակալվել:

- Advertisement -
Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակիցների՝ Իսրայելի հետ պայմանագրի դեմ բողոքի ցույցից հետո

Ազատված աշխատակիցները ներգրավված են եղել  «Project Nimbus» ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիաներում։ 

«Project Nimbus» նախագիծն իրենից ներկայացնում է  1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ կնքված Իսրայելի կառավարության և Google-ի ու Amazon-ի միջև՝ ամպային հաշվողական ծառայությունների համար: Այն Իսրայելին ամպային ծառայությունների «էկոհամակարգ» տրամադրելու մասին է, որի հիմնական շահառուն կլինեն Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF): Տվյալների սերվերի երեք կենտրոնների շինարարությունն արդեն սկսվել է։

Google-ի ու Amazon-ի աշխատակիցները Գազայի դեմ Իսրայելի կողմից հրահրված պատերազմի արդյունքում են կոչ անում իրենց գործատուներին դադարեցնել պայմանագիրը:

Նշվում է, որ բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներից ոմանք ներխուժել են Google Cloud-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրյանի աշխատասենյակ և հեռացվել այնտեղից միայն իրավապահների կողմից կիրառված բռնի գործողությունների արդյունքում միայն։

Հիշեցնենք, որ մարտին Google-ը աշխատանքից ազատեց իր ծրագրային ապահովման ինժեներին՝ Էդդի Հեթֆիլդին,  ով հրապարակայնորեն բողոքել էր  Project Nimbus-ի դեմ՝ Նյու Յորքում իսրայելական ամենամյա «Mind the Tech» տեխնոլոգիական համաժողովում:

«Ես Google Cloud-ի ծրագրային ապահովման ինժեներ եմ և հրաժարվում եմ տեխնոլոգիա կառուցելուց, որն աջակցում է ցեղասպանությանը, վտանգի տակ է դնում Պաղեստինի ժողովրդի կյանքը», — ասել էր Հեթֆիլդը համաժողովում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները