«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ». Ի՞նչ սպասել համաժողովից

Աշխարհաքաղաքական տեղաշարժերի և տնտեսական անորոշությունների ֆոնին Հայաստանը փորձում է ընթանալ դեպի տնտեսական աճ և կայունություն, և հենց այս համատեքստում էլ Freedom Broker Armenia-ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել են «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ ազդարարելով հայաստանյան շուկայում հնարավորությունների նոր դարաշրջան:

Այս բեկումնային «հավաքը», որը կանցկացվի մարտի 5-ին, ծառայելու է որպես երկխոսության, համագործակցության և ռազմավարական պլանավորման հարթակ՝ տալով համապարփակ պատկերացում հայաստանյան ֆինանսական էկոհամակարգի ապագայի մասին:

Ի՞նչ է սպասվում

- Advertisement -
«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ». Ի՞նչ սպասել համաժողովից

Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել.

Լիագումար նիստ՝ «Հայաստանում ներդրումային միջավայրը և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարները» թեմայով, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, խոշոր բանկերի, ինչպես նաև տեղական և արտասահմանյան խոշոր բիզնեսների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։ Խոսնակներն են՝ Freedom Holding Corp.-ի հիմնադիր և ղեկավար Թիմուր Տուրլովը և Հայաստանի Ֆոնդային Բորսայի Գլխավոր տնօրեն, Կառավարման խորհրդի նախագահ Հայկ Եգանյանը։

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ». Ի՞նչ սպասել համաժողովից

Թեմուր Տուրլով

2008թ. հիմնադրել է Freedom Finance ներդրումային ընկերությունը, 2011-21թթ. հանդիսացել ընկերության գլխավոր տնօրենը:

2019թ. Freedom Holding Corp.-ը ցուցակվել է Նյու-Յորքի NASDAQ բորսայում՝ դառնալով նման առաջին ֆինանսական ընկերությունը ԱՊՀ երկրներից:

Տուրլովը Forbes-ի Ղազախստանի ցանկում 7-րդն է՝ 2,2 մլրդ դոլար կարողությամբ:

3 պանելային քննարկում՝ «Ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկա», «Ներքին ներդրողի զարգացում», «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» խորագրերով։ Այս քննարկումները կմիավորեն ֆինանսների և ներդրումային փորձագետների և պրակտիկ մասնագետների՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման կարևորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների, փորձի և կարծիքների փոխանակման նպատակով:

Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների հետազոտության շնորհանդեսը՝ «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզի վրա» թեմայով, որտեղ կբացահայտվեն Հայաստանի տնտեսության և ազգային արժույթի հեռանկարները, թե ինչու՞ են ներդրողներն այսօր հետաքրքրված Հայաստանի արժեթղթերի շուկայով, մասնավոր ներդրողների հեռանկարները և այլ հետաքրքիր թեմաներ։

Հանրային քննարկում Դավիթ Յանի հետ, ով արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած հաջողակ ձեռնարկատեր է և ABBYY ընկերությունների խմբի հիմնադիրն ու խորհրդի անդամը։ Նա ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր: Ըստ Forbes ամսագրի՝ Դավիթ Յանը աշխարհի 200 ամենահարուստ գործարարներից մեկն է։ Վերջինս ելույթ կունենա Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման մեջ տեխնոլոգիաների դերի մասին:

Աշխատանքային նիստ՝ «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» թեմայով, որի խոսնակներից է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Այլ մանրամասներ.

  • Ձևաչափը՝ օֆլայն՝ առցանց մասնակցության հնարավորությամբ
  • Ավելի քան 500 մասնակից ֆինանսական ոլորտի տարբեր ճյուղերից՝ ներառյալ պետական ​​կառույցների, բիզնեսի ղեկավարներ, մասնավոր ներդրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ
  • 20 խոսնակ՝ ներառյալ խոշոր բիզնեսի ղեկավարներ և փորձագետներ՝ արտերկրից
  • Անցկացման վայրը՝ Dvin Music Hall, Երևան
  • Մեկօրյա ֆորումի մեկնարկը՝ 5 մարտ, ժամը՝ 10:00
  • Մասնակցությունն անվճար է, սակայն, միայն հրավիրատոմսով։

Միջոցառման մանրամասն օրակարգը և բոլոր մանրամասները կգտնեք այստեղ։

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ». Ի՞նչ սպասել համաժողովից

Վերջին նորությունները

«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ». Ի՞նչ սպասել համաժողովից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: