-0.9 C
Yerevan
Wednesday, February 1, 2023

Empowering Engineering շարքից 2 անվճար դասընթաց է մեկնարկում

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկը՝
 հոկտեմբերի 17
Որտեղ՝ PMI Science R&D կենտրոն
Տևողությունը՝ 5 շաբաթ

Միջոցառման մասին․

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Empowering Engineering դասընթացների շարքի շրջանակում մեկնարկում է 2 անվճար դասընթաց՝ «Arduino կիրառություններ» և «Անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներ» թեմաներով։

Arduino կիրառություններ

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino կարգավորիչի կառուցվածքին, դրա բաղկացուցիչ մասերի աշխատանքի սկզբունքներին, միկրոկարգավորիչի աշխատանքին, պարզ կարգաբերումներին։

Այն հնարավորություն կտա նաև աշխատել էլեկտրամեխանիկական ու չափիչ սարքավորումների հետ, իրականացնել անալոգային և թվային մուտք/ելքային ազդանշանների ծրագրավորում, համաժամանակեցում (սինխրոնիզացիա) և մշակում Arduino ծրագրային միջավայրում։

Դասընթացի գործնական ձևաչափը հնարավորություն կտա կիրառել ստացած տեսական գիտելիքները և հմտություններն իրական խնդիրների լուծելու համար։

Անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներ

Դասընթացը նախատեսված է այն ճարտարագետների համար, որոնք ցանկանում են աշխատել էլեկտրական սարքավորումների նախագծման և սպասարկման ոլորտներում։

Այն կտրամադրի գործնական գիտելիքներ՝ անալոգային ազդանշաններ գեներացնելու, գրանցելու և չափելու համար, հմտություններ՝ կերպափոխելու և մշակելու զտիչների եւ ուժեղարարների կիրառմամբ անալոգային ազդանշաններ։

Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառմամբ հնարավոր կլինի նախագծել և թեստավորել տարբեր անալոգային շղթաներ, իրականացնել ազդանշանների գեներացում, մշակում և գրանցում:

Դասընթացների հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Դասընթացի տևողությունը 5 շաբաթ է, շաբաթական 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ այս հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ