2025 թվականի հունվարին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.7%-ով, իսկ փետրվարին 2.5%-ով։
Սննդամթերքի գները հունվարին աճել են 2.5%-ով, փետրվարին՝ 4.5%-ով։ Մսամթերքը էժանացել է 0.6%-ով, հացամթերքի ու ձավարեղենի գինը աճել է 1.9%-ով, իսկ կաթնամթերքը, պանիրը և ձուն փետրվարին էժանացել են 3.6%-ով։
Շաքարի ու քաղցրավենիքի գինը բարձրացել է 2.9% հունվարին և 3.7% փետրվարին։ Տրանսպորտի գների փոփոխությունը նույնպես զգալի է. հունվարին այն աճել է 3.2%-ով, փետրվարին՝ 7.9%-ով։
Հագուստի և կոշիկի գները հունվարին նախորդ տարվա համեմատ նվազել են 2.6%-ով, փետրվարին՝ 2.6%-ով։ Առողջապահական ծառայությունների գներն ամսվա ընթացքում աճել են 3.2%-ով։