Չինական Baidu խոշոր ընկերությունը հայտարարել է Ernie Bot-ի թեստավորման մոտալուտ ավարտի մասին. այն ChatGPT-ի անալոգն է:
Նորույթը ընկերությունը կներկայացնի արդեն մարտ ամսին։ Ըստ Reuters-ի՝ Ernie լեզվի մոդելը ներդրվել է դեռ 2019 թվականին։ Այն կարողանում է հասկանալ խոսքը, գեներացնել տեքստեր և պատկերներ:
Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
Գործակալությունը նաև հայտնում է, որ սկզբում կթողարկվի առանձին հավելված, իսկ հետո Baidu-ն որոնման համակարգում կավելացնի Ernie Bot-ը։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել արհեստական ինտելեկտի հետազոտությունների վրա։
Baidu-ն նախկինում թողարկել է XiRang առաջին չինական մետավերսը (2021): Ընկերությունը նաև ակտիվորեն զարգացնում է ամպային ծառայություններ և անօդաչու մեքենաներ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: