ChatGPT-ն ընդդեմ Bard-ի. Որքա՞ն է բարդացել GPT-ի կյանքը

Եթե Օսկարը կամ Գրեմմին լինեին պրոդուկտների ստեղծման ոլորտում, ապա «Տարվա հայտնություն 2023» անվանակարգի բացարձակ հաղթող կլիներ ChatGPT-ն: Տարվա մեկնարկից սկսած՝ այն փորձել, դրանով «բզբզացել» ու հիացել են բոլորը:

Բայց ինչպես ամեն ինչ, այնպես էլ ChatGPT-ի կյանքը հեշտ չէ: Եվ դա բարդացնելու է եկել ոչ այլ ոք, քան հենց Bard անունը կրող լեզվական մոդելը Գուգլից:

Եկեք դիտարկենք, թե որոնք են նրանց հիմնական տարբերությունները, և ինչու պետք է Open AI-ի թիմը զգուշանա Bard-ից:

Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Սկսենք պատմական ակնարկից: ChatGPT-ն ստեղծվել է Open AI ընկերության կողմից և թողարկվել 2022-ի նոյեմբերին: Եվ մինչ բոլորը մտածում էին, որ Գուգլը հանձնվել է և բոլորն իրենց «հուզող հարցերի պատասխանները» փնտրում ու գտնում են ChatGPT-ի միջոցով, նա էլ թողարկեց Bard-ը: Այն հասանելի է այս տարվա մարտի 21-ից և հասանելի է աշխարհի 180 երկրում:

Ժամանակագրության մասին

- Advertisement -

Եթե անդրադառնանք լեզվական մոդելներին ուսուցանված տվյալների արդիականությանը, կգտնենք նրանց գլխավոր տարբերություններից մեկը:

GPT 3.5 լեզվական մոդելին ուսուցանված տվյալները մինչև 2021 թվականի սեպտեմբերի արդիականություն ունեն, իսկ Bard-ի՝ LaMDA լեզվական մոդելի տեղեկատվությունը արդիական է այդ պահի դրությամբ:

Եվ ընդամենը երկու հավելյալ տարվա տվյալների առկայությունը մեծագույն առավելություն է հաղորդում Bard-ին՝ ChatGPT-ի նկատմամբ:

Google-ը բացել է Bard չաթբոտի հասանելիությունը 180 երկրի օգտատերերի համար

Համացանցը՝ Bard-ի գլխավոր ուժ

Երբ որևէ հարցում ես կատարում ChatGPT-ին, այն քեզ տալիս է հստակ պատասխան (չդիտարկենք այդ պատասխանի ճշմարիտ կամ սխալ լինելը): Բայց եթե ցանկանում ես ավելին ստանալ այդ պատասխանից, ունես երկու տարբերակ. կա՛մ «տանջել» նույն GPT-ին, կա՛մ մնացածը գուգլել:

Google AI-ի Bard լեզվական մոդելը այդ հարցը լուծում է ընդամենը մի կոճակով: Ձեր հարցմանը տալիս է որոշակի պատասխան, վերջում էլ առաջարկում «Գուգլելու» կոճակը: Օգտատիրոջը «պահելու» ու Գուգլից հեռանալ չթողնելու ֆանտաստիկ հնարավորություն է:

ChatGPT-ն ընդդեմ Bard-ի. Որքա՞ն է բարդացել GPT-ի կյանքը
Google Bard-ի «Սևագրերն» ու «Գուգլելու» հնարավորությունը

Ինչքա՞ն շատ պատասխաններ է հնարավոր տալ

«ChatGPT – Bard» պայքարի մեկ այլ կետ, որտեղ բաժանվում են լեզվական մոդելների ճանապարհները, Drafts-ն է: Օգտատերերին է՛լ ավելի շատ հնարավորություններ ու ընտրություններ տալու համար Google-ը ստեղծել է Drafts-ը:

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում.

Որևէ հարցում կատարելիս Դուք ստանում եք պատասխանների ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակ: Դրանով՝

  • Օգտատերերը շատ տարբերակների հնարավորություն են ստանում: Bard-ը դեռևս մշակման փուլում է գտնվում, և միշտ չէ, որ պատասխանի լավագույն տարբերակն է առաջարկում: Մի քանի պատասխանները կօգնեն օգտատիրոջը ընտրել իրենց հարմար պատասխանը:
  • Օգտատերերը կարողանում են ծանոթանալ Bard-ի հնարավորություններին: Մի քանի draft-երի առկայությունը կօգնի հասկանալ՝ ինչպես է աշխատում Bard-ը և ինչպես է տեքստ գեներացնում: Դա էլ կօգնի օգտատիրոջը Bard-ից առավել արդյունավետ օգտվելու հարցում:
  • Հնարավորություն է ստեղծվում ներգրավել օգտատերերին: Երբ օգտատերերը մի քանի պատասխան են ստանում, նրանք կարողանում վերահսկել գործընթացը և տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ թե աշխատում են մեքենայի, այլ մարդու հետ:

Ցանկացած դեպքում երկու լեզվական մոդելներն էլ դեռ երկար ճանապարհ ունեն է՛լ ավելի լավը դառնալու համար: Մեզ էլ մնում է միայն հետևել ամեն րոպե ընթացող թարմացումներին ու կիրառել տվյալ պահին հարմար լավագույնը տարբերակը:

Դուք էլ նորություններին հետևելու ու AI հեղափոխությունից հետ չմնալու համար հետևե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

ChatGPT-ն ընդդեմ Bard-ի. Որքա՞ն է բարդացել GPT-ի կյանքը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։