Հայկական Cauldron ստարտափը, որն օգնում է գործատուներին ֆիլտրել աշխատանքի ընդունման համար ներկացաված դիմումները և արագ ստուգել լավագույն թեկնածուներին, ներկայացրել է նոր Cauldron for Recruiters հավելվածը, որը Product Hunt հարթակում պայքարում է «օրվա պրոդուկտ» դառնալու համար։
«Եթե դուք ռեքրութեր եք, մենեջեր, հիմնադիր կամ մեկը, ով ստիպված է մարդկանց աշխատանքի ընդունել ռեզյումեներով, ապա գիտեք, թե որքան ժամանակատար և անհետաքրքիր կարող է լինել գործընթացը:
Դուք պետք է կարդաք հարյուրավոր ռեզյումեներ, ապա զանգահարեք թեկնածուներին հեռախոսով, հետո ժամեր անցկացնեք հարցազրույցների վրա, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Որևէ մեկին աշխատանքի ընդունելու համար 4-5 շաբաթ կպահանջվի:
Մենք լսում ենք ձեզ և ստեղծել ենք այս ապրանքը հատուկ ձեզ համար»,- գրել է ստարտափի համահիմնադիր Վահան Մելքոնյանը։
Պրոդուկտի օգտին քվեարկել կարող եք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: