BarCamp Yerevan 2022-ի ժամանակացույցն արդեն հայտնի է 

Վերջին լուրերը
BarCamp Yerevan 2022-ի ժամանակացույցն արդեն հայտնի է 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2009թ-ից Հայաստանում անցկացվող «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում ՏՏ և մեդիա ոլորտի հարյուրավոր մասնագետների: Այս տարի «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը կանցկացվի հունիսի 18-ից 19-ը:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

- Advertisement -
BarCamp Yerevan 2022-ի ժամանակացույցն արդեն հայտնի է 

Covid-19 սահմանափակումներից հետո, առաջին անգամ միջոցառմանը ներկա են լինելու նաև արտասահմանից հյուրեր, որոնք կներկայացնեն բազմազան թեմաներ՝ աշխատաշուկայի ապագայից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, մինչև բժշկական տեխնոլոգիաներ և փաստերի ստուգում։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին սպասվում են վարպետության դասեր նաև Հայաստանի ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ընկերություններ:

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Իսկ մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Այս տարվա պաշտոնական հաշթեգն է #barcampevn22:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները