Աշխարհի ամենահարուստ մարդիկ $150 մլրդով ավելի հարուստ են դարձել

Վերջին լուրերը
Աշխարհի ամենահարուստ մարդիկ $150 մլրդով ավելի հարուստ են դարձել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAIChatGPT լեզվական մոդելի շուրջ իրարանցումը «ստիպել է» խոշոր ներդրողներին գնել այնպիսի տեխնոհսկաների բաժնետոմսեր, ինչպիսիք եք Meta-ն, Nvidia-ն, Microsoft-ը և Google-ը: 2023 թվականին այդ ընկերությունների ղեկավարների ունեցվածքը ավելացել է ավելի քան $150 մլրդով:

Business Insider-ի գնահատականներով՝ 2023 թվականի սկզբին տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների ունեցվածքը ավելացել է $150 մլրդով: Meta-ի բաժնետոմսերը աճել են 134%-ով, իսկ Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը ավելացել է $56,8 մլրդով՝ համաձայն Bloomberg Billionaires ինդեքսի: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Meta-ի համահիմնադիրը 10-րդ տեղն է զբաղեցնում:

Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնն առաջին անգամ գերազանցել է Բիլ Գեյթսին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում. նա չորրորդ տեղն է զբաղեցրել Bloomberg-ի ռեյտինգում: Նրա ունեցվածքը 2023 թվականին ավելացել է $46,6 մլրդով՝ հասնելով $138 մլրդի: Oracle-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 50%-ով:

Միևնույն ժամանակ Գեյսթը հարստացել է $24 մլրդով և ամենահարուստների ցանկում զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը: Տարվա սկզբից Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը ավելացել է 42,7%-ով, իսկ հունիսի 17-ին NASDAQ-ում հասել է պատմական առավելագույնի՝ մեկ բաժնետոմսի համար $351,47:

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգի ունեցվածքն ավելացել է երկու անգամով՝ հասնելով $24,5 մլրդի: Տարվա սկզբից գրաֆիկական պրոցեսորներ մշակողի բաժնետոմսերը թանկացել են 192,13%-ով: Մայիսի վերջին Nvidia-ի կապիտալիզացիան հատել էր 1 տրիլիոն դոլարի նշագիծը: Սակայն առքուվաճառքի ավարտին այդ թիվը նվազել էր՝ հասնելով $992 մլրդի:

Altrata ընկերության հետազոտությունն էլ ցույց էր տվել, որ միլիարդատերերի միջին տարիքը 67 է: Միլիարդատերերի մեծամասնության տարիքը բարձր է կենսաթոշակային տարիքից: Մասնավորապես, նրանցից 42%-ը մեծ է 70 տարեկանից, իսկ 10%-ից քիչ են կազմում 50 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդիկ: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Աշխարհի ամենահարուստ մարդիկ $150 մլրդով ավելի հարուստ են դարձել
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները