Հայկական AR Trails ստարտափը ներդրում է ներգրավել, հայտնել է Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (The Angel Investor Club of Armenia – AICA)։
«Շաբաթը մեկնարկենք հիանալի նորությամբ։ Եվս մեկ հաջողված գործարք AICA -ի հրեշտակ ներդրողները իրականացրել են ներդրում՝ այս անգամ AR Trails նախագծում»,- նշված է հայտարարության մեջ։
AR Trails-ը բջջային հավելված է, որը հեղափոխում է ձեր արշավային փորձը` ընդլայնված իրականության միջոցով: Բացի գրավիչ բովանդակությունից և զվարճալի լինելուց, այն տալիս է ինտերակտիվ կրթության հնարավորություն:
Ստարատափի մասին ավելին կարող եք կարդալ համահիմնադիրներ Արսեն Գասպարյանի և Աշոտ Դավթյանի հետ How2B-ի բացառիկ հարցազրույցում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։