The EU4innovation East-ը կֆինանսավորի վաղ փուլի հայկական ստարտափների մասնակցությունը GITEX Europe Germany 2025-ին

Վերջին լուրերը
The EU4innovation East-ը կֆինանսավորի վաղ փուլի հայկական ստարտափների մասնակցությունը GITEX Europe Germany 2025-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

The EU4innovation East-ը առաջարկում է աջակցություն ընտրված մի շարք հայկական ստարտափների՝ ցուցադրելու իրենց բեկումնային նորարարությունները Բեռլինում կայանալիք GITEX Europe 2025-ին, որը Գերմանիայի տեխնոլոգիաների, ստարտափների և թվային ներդրումների առաջատար միջոցառումն է:

Այս շրջադարձային իրադարձությունը կմիավորի ավելի քան 1200 ներդրողների, ոլորտի առաջատարների և քաղաքականություն մշակողների ամբողջ Եվրոպայից և նրա սահմաններից դուրս՝ ստեղծելով գործարար ցանցերի և աճի աննախադեպ հնարավորություններ:

Ընտրված ստարտափները կստանան մոտ 2500 եվրո արժողությամբ համապարփակ մասնակցության փաթեթ, որը խոստումնալից ստարտափներին թույլ կտա ներգրավվել եվրոպական ինովացիոն էկոհամակարգի հետ, ընդլայնել իրենց կապերը և մրցել հեղինակավոր Supernova Challenge-ում՝ 100,000 եվրո առանց բաժնեմասի ֆինանսավորման համար:

Միջոցառումը կանցկացվի մայիսի 21-23-ը։ Մասնակցության համար անհրաժշտ է մինչև ապրիլի 3-ը [email protected] և
[email protected] էլ հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  • Նամակ, որտեղ նշվում է, թե ինչու է ձեր ստարտափը GITEX Europe-ի համար ուժեղ թեկնածու:
  • Թարմացված Pitch Deck, որը ցույց կտա ձեր արտադրանքը, շուկայի համապատասխանությունը և աճի հավակնությունները

Ովքեր կարող ենք մասնակցել, ինչ է ներառում փաթեթը և այլ մանարամասներ կգտնեք այստեղ։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները