ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ 2024թ. մայիսի 22-25-ին Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կկայանա Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումը՝ «VivaTech 2024»։
8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունումն արդեն մեկնարկել է: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։
Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։
Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) պետք է հոգան ընտրված ընկերությունները։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 590162 հեռախոսահամարով:
Մասնակցության համար կարող եք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ-ը։
Կարդացեք նաև՝
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։