Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման նոր ինստիտուտ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Փաթեթով սահմանվում են ՀՀ-ում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման պայմանները։ Հանրապետությունում պաշտոնապես կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ, որի իրականացման բացառիկ իրավասությունը և նպատակին հասնելու համար անհրաժեշտ լծակները կվերապահվեն Կենտրոնական բանկին։

Գործող կարգավորումներով ֆինանսական խնդիրների բախված ինստիտուտի կայունացման միակ հնարավոր լուծումը դրա լուծարումն է։ Նոր նախագիծը նպատակ ունի արմատապես փոխել այս մոտեցումը՝ հնարավորություն տալով վերակառուցել ճգնաժամի առաջ կանգնած ֆինանսական կառույցը։ Ակնկալվում է, որ այս մեխանիզմների ներդրումը բանկերի ձախողման դեպքում կապահովի դրանց կրիտիկական գործունեության անընդհատությունը։

Նման փոփոխության անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թվականին Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի կողմից ներկայացված առաջարկներից։ Օրենքի ընդունմամբ կներդրվի ճգնաժամերի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան լայն գործիքակազմ՝ անվճարունակ բանկերի վիճակը վերականգնելու և համակարգի կայունությունն ապահովելու համար։ Վերակառուցման գործընթացը կիրականացվի այնպես, որպեսզի միաժամանակ ապահովվի պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցության անհրաժեշտությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները