Մեկնարկում է Events 360 դասընթացը՝ իրադարձային մարքեթինգի և միջոցառումների կառավարման մասին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Skill-ը մեկնարկում է երկար սպասված Events 360 դասընթացը, որն իրադարձային մարքեթինգի և միջոցառումների կառավարման ամբողջական դասընթաց է՝ հիմնված միջազգային EMBOK մոդելի վրա` հարմարեցված հայկական շուկային ու իրականությանը։

Դասընթացը կվարի Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցն, ով ընդգրկվել է Eventex-ի վարկածով «The 100 Most Influential People in the Events Industry» և «Top 50 Most Influential People in Asia» վարկանշային ցանկերում և Career City Fest-ի պրոդյուսերն է:

Դասընթացը կազմված է 2 փուլից՝ Event Marketing և Event Management, նաև բոնուս դասերից`«Event Marketing HR-ների համար» և «Արդյունավետ մասնակցություն ցուցահանդեսներին»։

Յուրաքանչյուր դասի ավարտին կլինեն հրավիրյալ բանախոսներ, որոնք կպատմեն ոլորտում իրենց փորձի և իրական քեյսերի մասին։

Տևողությունը՝ 25 հոկտեմբեր — 29 նոյեմբեր (6 շաբաթ, 24 ժամ + 6 ժամ հրավիրված բանախոսների ելույթներ), լրացուցիչ դասերի հետ միասին՝ մինչև 8 շաբաթ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան միջազգային EMBOK ստանդարտի վրա հիմնված հավաստագիր։ Մասնակցության տեղերը սահմանափակ են, այն կանցկացվի օֆֆլայն ձևաչափով։

Դասընթացի ծրագրին ու այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ թողնելով հայտ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները