Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մոտենում է 300.000-ի

Վերջին լուրերը
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մոտենում է 300.000-ի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանում 2025 թվականի առաջին եռամսյակում միջին ամսական աշխատավարձը կազմել է 298.879 դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 5.7%-ով: Աշխատողների ընդհանուր թիվը հասել է 775.910-ի։

Ամենաբարձր աշխատավարձերը ֆինանսական ոլորտում են՝ 2.044.025 դրամ, հետևում են IT-ն և կապը՝ 900.820 դրամ, մշակույթը՝ 348.726 դրամ: Ամենացածր աշխատավարձները կացության և սննդի ոլորտում են՝ 150.477 դրամ, սպասարկման ծառայություններում՝ 154.448 դրամ:

Պետական հատվածում միջին աշխատավարձը մարտ ամսին եղել է 226.652 դրամ, մինչդեռ մասնավոր հատվածում՝ 374.961 դրամ: Պետական հատվածում աճը կազմել է 6.2%, մասնավորում՝ 8.5%:

Ամենաշատ աշխատողները ծառայությունների ոլորտում են՝ 600.236 մարդ: Արդյունաբերությունում աշխատում է 125.827 մարդ, շինարարությունում՝ 39.014 մարդ, գյուղատնտեսությունում՝ 10.833 մարդ: Նախորդ տարվա համեմատ ամենամեծ աճը շինարարությունում է՝ 22%, գյուղատնտեսությունում՝ 15.2%:

Ամենաբարձր աշխատավարձը Երևանում է՝ 347.002 դրամ, հետո Սյունիքում՝ 306.283 դրամ: Ամենացածրը Գեղարքունիքում է՝ 146.355 դրամ, Շիրակում՝ 150.454 դրամ: Երևանցիները վաստակում են երկրի միջին ցուցանիշից 16.1%-ով ավելի:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մոտենում է 300.000-ի
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները