Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի առաջին եռամսյակում. առաջատարը Արդշինբանկն է

Վերջին լուրերը
Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի առաջին եռամսյակում. առաջատարը Արդշինբանկն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերը շարունակել են գրանցել շահութաբերության կայուն աճ։ Ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ բանկային համակարգի գրեթե բոլոր հիմնական դերակատարները դրական արդյունքներ են արձանագրել 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Արդշինբանկը շարունակում է պահպանել շահույթի առումով բացարձակ առաջատարի դիրքը։ Բանկի 2025-ի առաջին եռամսյակի մաքուր շահույթը կազմել է 35.7 մլրդ դրամ, ինչը 10.4 մլրդ-ով կամ 41%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը (25.4 մլրդ դրամ)։

Ամերիաբանկը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ ապահովելով 16 մլրդ դրամ շահույթ, ինչը մոտ 26% աճ է 2024-ի առաջին եռամսյակի 12.7 մլրդ դրամի համեմատ։

Ակբա բանկի շահույթը 5.8 միլիարդից հասել է 7.8 մլրդ դրամի՝ գրանցելով շուրջ 34% աճ։ 

Առանձնակի ուշադրության են արժանի Էվոկա և Հայէկոնոմ բանկերը, որոնք առանձնանում են շահույթի գրեթե կրկնակի աճով։ Էվոկաբանկի շահույթը 3 միլիարդից հասել է 5.95 մլրդ դրամի (98% աճ), իսկ Հայէկոնոմ բանկինը՝ 1.8 միլիարդից 3.2 մլրդ դրամի (78% աճ)։

Ֆասթ բանկի շահույթն աճել է 710 միլիոնից մինչև 1.76 մլրդ դրամ՝ գրանցելով 148% աճ։

Ինեկոբանկի շահույթը գրեթե անփոփոխ է մնացել՝ 7.48 մլրդից դառնալով 7.47 մլրդ դրամ։

Ի տարբերություն վերը նշվածների՝ մի քանի բանկեր նվազում են արձանագրել։ Յունիբանկի շահույթը 3.5 միլիարդից նվազել է 2.17 մլրդ դրամի (38% անկում), Արարատբանկի ցուցանիշը 3.4 միլիարդից հասել է 3.1 միլիարդի (9% անկում), իսկ Արմսվիսսբանկը գրանցել է 25% անկում։ 

Բիբլոս բանկի շահույթն աճել է մինչև 389 միլիոն դրամ (23% աճ)։

Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի առաջին եռամսյակում. առաջատարը Արդշինբանկն է
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները