Հայաստանը՝ BBC հեռուստաալիքում

Վերջին լուրերը
Հայաստանը՝ BBC հեռուստաալիքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է «Արևածագը Հայաստանում» ծրագիրը, որի շնորհիվ համաշխարհային լսարանին է ցուցադրվել Հայաստանի գեղեցկությունը։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Համագործակցության շրջանակներում BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը, այցելելով Հայաստան և ծանոթանալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, հարուստ պատմությանն ու կենսունակ մշակույթին, նկարահանել է Հայաստանը գովազդող հոլովակ, որը հեռարձակվել է BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։

Սա անհավանական հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջության առաջատար ուղղություն:

Հայաստանը գովազդող հոլովակը դիտեք ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները