Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար. Ֆինանսական գրագիտություն #26

Վերջին լուրերը
Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար. Ֆինանսական գրագիտություն #26
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ուզո՞ւմ եք ամեն տարի ունենալ նոր մարզակոշիկ Nike-ից, օրինակ՝ Air Force, այն էլ անվճար: «Ֆինանսական գրագիտություն» շարքում ներկայացում ենք մի հետաքրքիր տարբերակ, որը նաև պատկերավոր կներկայացնի, թե ինչպես հաշվարկել բաժնետոմսերից ստացվող եկամուտները:

Այսպես, ձեռք բերելով Nike-ի որոշակի քանակի բաժնետոմս, դրանցից ստացված շահաբաժինը թույլ կտա ամեն տարի կուտակել 1 Air Force-ի գումար: Բայց ինչքա՞ն բաժնետոմս է պետք գնել դրա համար, կարող ենք հաշվել այսպես:

  • Նախ պետք է հասկանանք, թե որքան արժի Nike-ի մեկ բաժնետոմսը, այս պահին՝ 119,64$: Այս տեղեկատվությունը կարող եք գտնել ինչպես հասարակ Google որոնման արդյունքում՝ մուտքագրելով Nike stock price (Nike-ի բաժնետոմսի գինը), այնպես էլ տարբեր մասնագիտացված հավելվածներում,
  • Այնուհետև նայում ենք բաժնետոմսերի շահութաբերության ցուցանիշը (dividend yield), որն այս դեպքում կազմում է 1,24%:
Ի՞նչ է բաժնետոմսի շահութաբերության ցուցանիշը (dividend yield)

Բաժնետոմսի եկամտաբերությունը տվյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահաբաժնի հարաբերակցությունն է բաժնետոմսի գնին: Այլ կերպ ասած՝ տվյալ բաժնետոմսի գնի քանի տոկոսի չափ շահաբաժին է ստանում բաժնետերը տարվա կտրվածքով: Տվյալ դեպքում՝

1 բաժնետոմսի դիմաց վճարված շահաբաժին / 1 բաժնետոմսի գին (119,64) x 100% = բաժնետոմսի եկամտաբերություն (1.24%)
  • Կատարելով հակադարձ գործողությունը՝ ստացվում է, որ գնելով 1 բաժնետոմս, տարեկան ստանում ենք 1.48$ եկամուտ:
  • Իսկ որքա՞ն եկամուտ է մեզ պետք մեր նպատակը իրականացնելու համար: Այսօր մեկ զույգ մարզակոշիկը արժի 100 $: Հետևաբար, պետք է 100$-ը բաժանենք 1,48-ի, այսինքն՝ մեզ անհրաժեշտ է 67 բաժնետոմս՝ տարեկան 100$ շահաբաժին ստանալու համար: Իսկ 100 բաժնետոմս ձեռք բերելու համար, յուրաքանչյուրի դիմաց վճարելով 119,64$, ստանում ենք 8138$-ի ներդրում:

Հիշում ենք նաև, որ մարզակոշիկը գնում ենք ստացված դիվիդենտով, իսկ բաժնետոմսերի գնի հավանական աճը կարող է դառնալ Ձեր պասիվ եկամտի մյուս մասը:

Այս հաշվարկը կատարեցինք ներկայիս գներով, բաժնետոմսի գինը և դիվիդենտի վճարման ցուցանիշը ապագայում կարող է փոխվել: Սակայն, դուք արդեն սովորեցիք նմանատիպ հաշվարկներ կատարելու տրամաբանությունը: Իսկ բաժնետոմսեր ձեռք բերել կարող եք՝ գրանցվելով Freedom Broker Armenia-ի կայքում:

Ֆինանսական գրագիտություն շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները