Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ

Ինստագրամ և Սնեպչա՞տ․ այս մրցակցությունը կարող է Ձեզ անսովոր թվալ, սակայն սոցցանցերում 2013 թվականի Snapchat-ի հեղաշրջումից հետո այն այդքան էլ անիրատեսական չէր։

Այդ ժամանակ էր հենց, որ Snapchat-ը ստեղծեց սթորիների հատված իր հավելվածում։ Ինստագրամը նույնպես անտարբեր չանցավ այս ամենի կողքով։ Չնայած միայն 3 տարի անց, բայց նա նույնպես հետ եկավ իր նախկին մրցունակ դիրքին՝ ստեղծելով սթորիների բաժին։

- Advertisement -

Սակայն հասարակության արձագանքը այս ամենին այնքան էլ միանշանակ չէր։ Շատերը դեռ չէին ընկալում ինստագրամը որպես հարթակ, որտեղ կարող էին տեղ գտնել իրենց սթորիները։

Ի՞նչ է Ինստագրամյան սթորին

Սկսենք սկզբից: 15 վայրկյան տևողությամբ ֆոտո կամ վիդեո հրապարակում, որը Ձեզ թույլ է տալիս կիսել Ձեր օրվա բոլոր պահերը՝ չպահպանելով այն փոստերի բաժնում։ Այս հրապարակումը ջնջվում է ընդամենը 24 ժամ հետո, եթե, իհարկե, չավելացնեք «Սթորի Հայլայթս» բաժնում։

Ինստագրամյան սթորին ջնջվելուց հետո պահպանվում է արխիվի հատվածում և ցույց տալիս դիտորդների քանակը և տվյալները 48 ժամ հրապարակումից հետո։

Անե՞լ մարքեթինգ սթորիների միջոցով

Մարքեթինգը սոցիալական ցանցերի միջոցով իրեն վաղուց էր արդարացրել, սակայն սթորիները իրենց հետ բերեցին նոր հետաքրքրություն և նոր ուղի՝ դիտորդին առաջարկելու նրանց պահանջարկը։ 

Սոցիալական ցանցերում սթորիները հսկայական ներուժ ունեն՝ լսարան ներգրավելու, հեղինակություն և վստահություն ստեղծելու և, ընդհանուր առմամբ, վաճառքների խթանման հարցում. այսպես են կարծում ինստագրամի բիզնես օգտատերերի 57.6 %-ը ըստ Buffer-ի։

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ այժմ սոցցանցերի օգտատերերի մեծամասնությունը նախընտրում է իրենց սիրելի բրենդը կամ մարդուն տեսնել ոչ թե փոստերի, այլ սթորիների միջոցով։

Ինստագրամի սթորիների բաժինը պարզապես հիանալի վայր է ներգրավվածություն ստեղծելու համար թիրախային լսարանի հետ, քանի որ ամեն օր 500 մլն մարդ է դիտում սթորիներ ամբողջ աշխարհում։

Ինքներդ մտածե՛ք․ ավելի հեշտ է մեկ հպումով թերթել և դիտել տասնյակ սթորիներ, քան սեղմել X կոճակը և փակել այն։

Եվ այս ամենը մեծ հնարավորություն է տալիս ապահովել բրենդի առաջխաղացումը. բայց ինչպե՞ս։

Բրենդի առաջխաղացումը սթորիների միջոցով

Այստեղ կարևորը երկկողմանի կապի ստեղծումն է դիտորդի հետ և ներգրավվածության ապահովումը։ Ինչպես ցանկացած այլ սոցցանց, Instagramյան ալգորիթմը նույնպես նախընտրությունը տալիս է իր ցանցում գործող ֆունկցիաներին։ Օրինակ՝ հարցումներ, հեշթեգներ, երգեր, սթիքերներ, գիֆեր և այլն, որոնք էլ հենց ստեղծում են ներգրավվածությունը։ Փոխշահավետ առաջարկ բրենդների համար, այնպես չէ՞ ՝ ընդամենը օգտվել սթորիի ֆունկցիայից և տիրապետել բոլոր այն գործիքներին, որոնք էլ հենց ստեղծում են ներգրավվածությունը լսարանի հետ։

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես են ինստագրամյան սթորիների գործիքները օգտագործում հայտնի բրենդները՝ հօգուտ իրենց առաջխաղացման։

Lego-ն սթորների քուիզ/quiz գործիքի միջոցով ստեղծում է սերտ կապ և ներգրավվածություն հաճախորդի հետ։

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
Lego բրենդի սթորին՝ QUIZ գործառույթի օգնությամբ

NASA-ն գրավում է լսարանի ուշադրությունը հարցման գործիքի միջոցով:

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
Nasa-ի սթորիների տարբերակները

Բոսթոնի Արվեստի թանգարանը փորձում է անտիկը համադրել ժամանակակիցի հետ Music գործիքի շնորհիվ։

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
Բոսթոնի Արվեստի թանգարանի երաժշտական սթորիներից մեկը

Իսկ Toyotaանմիջական կապի է դուրս գալիս լսարանի հետ՝ դրդելով նրանց փոխներգրավվածության մեջ մտնել բրենդի հետ և կիսվելով նրանց սթորիներով իր էջում։ Այստեղ կարևոր է նաև հեշթեգների օգտագործումը։ Բացի այն, որ այս արշավը ստանում է իմաստ հեշթեգի միջոցով, այն նաև բարձրացնում է դիտելիության ցուցանիշը։ #հեշթեգըկարևորէ

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
Toyota-ի Ինստագրամյան սթորիների տարբերակներ

Սթորիների live հեռարձակման ֆունկցիան նույնպես էապես կարևոր է ինչպես անձնական բրենդի, այնպես էլ բիզնեսների համար։

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
#մերՔիմը

Instagram-ը նաև հնարավորություն է տալիս ցանկալի սթորին պահպանել Հայլայթս/Highlights բաժնում՝ որպես մշտական հրապարակում։ Մենյուներ, tutorial-ներ, կոնտակտային տվյալներ և այլ կարևոր ինֆո բրենդի մասին․ այս ամենը կարող են պահպանվել Ձեր «Հայլայթս» բաժնում և օգնել լսարանին գտնել իրենց անհրաժեշտ ինֆոն շատ արագ։

Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով

Եվս մեկ օգտակար ֆունկցիա․ swipe up կամ սթորիում հղում տեղադրելու կոճակը։ Շնորհիվ այս գործիքի՝ Դուք կարող եք ապահովել այցելություններ՝ դեպի Ձեր ցանկալի կայք առանց հավելյալ ջանքերի։

Ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս ինստագրամի սթորին և ի՞նչ թերություններ ունի այն

Սկզբում ներկայացնեմ բոլորիս արդեն ակնհայտ հնարավորությունները․

  1. Սթորին այն քիչ տարբերակներից մեկն է, որը նպաստում է լսարանի ընդարձակմանը օրգանիկ ձևով,
  2. Մեծացնում է ներգրավվածությունը բրենդում և նպաստում բրենդի ճանաչելիության բարձրացմանը,
  3. Հնարավորություն է ընձեռնում անմիջական կապ հաստատել լսարանի հետ,
  4. Ունի մեծաքանակ գործիքակազմ, որի շնորհիվ ունենում ենք կոնտենտ՝ առանց առանձնահատուկ դիզայնի,
  5. Ի տարբերություն գրառում-փոստի՝ սթորին հնարավորություն է տալիս տեսնելու, թե ով է դիտել այն,
  6. Ունի «Հայլայթս» բաժին, որը թույլ է տալիս դարձնել սթորին մշտական գրառում և այնտեղ պահպանել կարևոր ինֆորմացիա բրենդի մասին,
  7. Հնարավորություն է տալիս օրգանիկ ձևով ապահովել թրաֆիք դեպի Ձեր կայք։

Իսկ որո՞նք են թերությունները

  1. Ցանկացած պատասխան Ձեր սթորիին ավտոմատ կերպով դառնում է direct message/անձնական նամակ, և սա մտածելու առիթ է տալիս։ Արդյո՞ք Դուք ցանկանում եք նամակ ստանալ։
  2. Չնայած այն հանգամանքին, որ շատ դեպքերում սա առավելություն է, սակայն այն վերանում է 24 ժամ հետո։ Իսկ եթե Դուք դեռ բավականաչափ լսարանի չէիք հասցրել գրավե՞լ։

10 հավելվածներ, որոնք կհեշտացնեն Ինստագրամում գեղեցիկ սթորիներ ստանալը

Ինստագրամը մեզ տալիս է մեծ գործիքակազմ սթորի պատրաստելու համար, սակայն ավելի ոճային և բրենդավորված կոնտենտ ստանալու նպատակով կարող եք օգտվել այս հավելվածներից։

1. StoryArt
2. Canva
3. Unfold
4. InShot
5. Adobe Express
6. PhotoGrid
7. Typorama
8. Microsoft Hyperlapse
9. CutStory
10. 8mm

Միֆ vs Իրականություն

Միֆ 1. Սթորիներ պետք է տեղադրել շատ քանակությամբ և հաճախ

Իրականում սթորիների շատ հաճախ տեղադրումը կարող է ձանձրացնել դիտորդին և վանել։
Սթորիների տեղադրումը անհրաժեշտ է բալանսավորել: Հավասարաչափ սթորիներ հրապարակե՛ք օրվա ընթացքում և մի՛ հորինեք բովանդակությունը, այլ տեղադրե՛ք անհրաժեշտության դեպքում։

Միֆ 2. Սթորիները մեր առօրյայի մասին են, այսպիսով կարելի է տեղադրել ամեն ինչ

Եթե Դուք վարում եք անձնական հաշիվ, ապա կարող եք տեղադրել ամեն բան, սակայն, եթե Դուք ունեք բիզնես հաշիվ և ունեք խնդիր առաջխաղացում ապահովելու հետ, ապա պետք է կոնտենտ ստեղծել մտածված։

Եթե փորձում եք առաջխաղացնել անձնական բրենդը, Դուք կարող եք ցույց տալ Ձեր իրական կյանքը, բայց մտածեք, թե արդյոք այն համապատասխանում է Ձեր պրոֆեսիոնալ կերպարին, արդյոք ճիշտ միտք եք հասցնում Ձեր դիտորդին, ոգեշնչո՞ւմ եք նրանց Ձեր կյանքով, թե՞ ոչ։⠀

Միֆ 3. Եթե Դուք հաճախ եք տեղադրում սթորի, ապա անհրաժեշտություն չկա փոստեր տեղադրելու

Սթորիները իսկապես մեծ մասնաբաժին ունեն Ինստագրամում ակտիվության ցուցակիշում, սակայն պետք է ստեղծել ներկայանալի կոմբո, որտեղ սթորին համագործակցում է փոստի հետ։

Ինքներդ մտածե՛ք, երբ մուտք գործեք որևէ էջ, առաջին տպավորությունը Ձեզ վրա գործելու են փոստերը, իսկ երբ տեսնեք, որ վերջին փոստը տեղադրվել է 2018 թվականին, դժվար թե հետաքրքրվեք սթորիով կամ ցանկանաք համագործակցել բրենդի հետ։

Այսպիսով, հաշվի չառնելով մի քանի թերություններ, որոնք վերևում նշել եմ, կարելի է ասել, որ սթորին վերջին տասնամյակում սոցցանցերի ամենաշրջադարձային գործիքներից է՝ հաշվի առնելով այն բոլոր հնարավորությունները, որոնք այն ընձեռնում է ինստագրամյան օգտատերերին՝ ստանալու համար ցանկալի արդյունք բրենդի համար։

Իհարկե, Ինստագրամն ունի այլ ֆունկցիաներ ևս, որոնց անշուշտ պետք է տիրապետել և կիրառել, սակայն այդ բոլոր ֆունկցիաները որոշ չափով կկորցնեն իրենց արդյունավետությունը, եթե չհամագործակցեն սթորիի գործիքակազմի հետ։

Եվ չնայած այն հանգամանքին, որ ինստագրամյան սթորիները սկզբում ոչ այնքան ընդունելի եղան օգտատերերի կեղմից, այն այժմ ունի ավելի շատ դիտելիություն, քան ցանկացած այլ նմանատիպ գործիք և անհրաժեշտ պայման է ցանկացած բրզնեսի կամ անձնական բրենդի համար։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
Նարե Եգանյան
Ես Նարեն եմ, Team2B- ում մարքեթինգի մասնագետ։ Սիրում եմ բույսեր, կենդանիներ ու մի քիչ էլ մարդկանց։