2023թ. մայիսից «Էյր Բալթիկ» ավիաընկերությունը կվերսկսի Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթերը, այս մասին նոր ավիաերթուղու շնորհանդեսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։
Նրա խոսքով՝ սա մեծ հնարավորություններ է ստեղծում հայ զբոսաշրջիկների համար, ովքեր կարող են մեկնել Ռիգա և այնտեղից`աշխարհի մոտ 90 քաղաք:
«Լատվիային շատ մոտ են նաև Էստոնիան և Լիտվան, ուստի, կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով, այցելել և վայելել այս երկրները: Չվերթերը մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, մատչելի արժեքին այս պահին նաև զեղչերն են գումարվել, կարելի է Երևան-Ռիգա-Երևան երկկողմանի ավիատոմսերը գնել մոտ 200 եվրոյով»,– նշել է Ղասաբօղլյանը։
«Էյր Բալթիկի» ավիապարկը համալրվել է նոր ինքնաթիռով, իսկ ամենահին ինքնաթիռը մոտ 3 տարեկան է։
Ավիատոմսերի վաճառքն արդեն հասանելի է ավիաընկերության պաշտոնական կայքէջում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունների էլ ծանոթացե՛ք մեր Ֆեյսբուքյան էջում։