Կազմակերպիչ՝ Armenia Startup Academy
Գրանցվելու համար՝ անցեք հղմամբ
Ե՞րբ՝ հունվարի 25-ին, 20:00-ին։
Միջոցառման մասին․
Հայաստանի ստարտափ ակադեմիան հայտարարել է Traction ծրագրի երկրորդ շրջանի Digital Demo Day-ի մասին, որը ներկայացնում է տեխնոլոգիական ստարտափներ կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներից։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն բացահայտելու երկրորդ շրջանի 8 ստարտափներին, ծանոթանալու նրանց ձեռքբերումներին, ինչպես նաև հանդիպելու հիմնադիրներին: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ունենալ անհատական հանդիպումներ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով՝ https://bit.ly/DDb_2։
Օրակարգ
20:00 – 20:10 | Բացման խոսք և ծրագրի ներկայացում
20:11 – 20:20 | Շրջանավարտ ստարտափների հաջողության պատմություններ և հաջորդող ելույթներ
20:21 – 21:35 | Ստարտափների ելույթներ և հարց ու պատասխան Ներդրողների Պանելի հետ
21:36 – 21:40 | Փակման խոսք
Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը մենթորության վրա հիմնված նախագիծ է միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը։
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։