«Երիտասարդ նորարարներ – ապագա առաջնորդներ» Հեքըթոնի գրանցումը բաց է

Վերջին լուրերը
«Երիտասարդ նորարարներ – ապագա առաջնորդներ» Հեքըթոնի գրանցումը բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ GITC
Վերջնաժամկետ՝
 մայիսի 15։

Միջոցառման մասին․

GITC-ն հայտնում է, որ «Երիտասարդ նորարարներ – ապագա առաջնորդներ» Հեքըթոնի գրանցումը սկսված է։ Հեքըթոնը միտված է խթանելու երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին։

Առցանց հեքըթոնը երիտասարդ թիմին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանում, հենց իրենց համայքնում տնտեսական խնդիրների լուծմանը։

Մասնակցել կարող են 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սաները, ովքեր ունեն տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար են, սիրում են թիմային աշխատանքն ու պատրաստ են համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ։

Կարող են ներկայացրել թիմի ( թիմում 4-5 անդամ) նորարարական, տեխնոլոգիական ու ինժեներական գաղափարը, որի իրականացմամբ հնարավոր կլինի հզորացնել և վերափոխել մեր երկրում առաջնային ավանդական ոլորտները (գյուղատնտեսություն, անասնապահություն, զբոսաշրջություն, թեթեև արդյունաբերություն և այլն)։

Գաղափարը ներկայացնելուց և կարճ ցանկում հայտնվելուց հետո, թիմերի հետ կանցկացվի հարցազրույց՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։

Հեքըթոնը կտևի 24 ժամ, իսկ մինչ Հեքըթոն #ԳՏՏԿ տեխնոլոգիական փորձագետները կուղղորդեն թիմերին և կտրամադրեն առցանց խորհրդատվություն:

Մասնակցելով հեքըթոնին, որն ուղղված է Հայաստանի տնտեսական հզորացմանը, թիմերը կունենան նաև հետաքրքիր մրցանակներ։ 3 հաղթող թիմեր կստանան տեխնոլոգիական նվերներ, հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթող թիմին սպասվում է անակնկալ մրցանակ։

Գրանցվելու հղումը՝ այստեղ։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել +374 94 034 034 հեռախոսահամարին կամ գրել #ԳՏՏԿ էջին։

Ծրագիրն իրականացվում է EU4B ITTD աջակցությամբ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները