Մեկնարկել է World Summit Award 2022 մրցանակաբաշխության ազգային փուլի հայտերի ընդունման գործընթացը, հայտնում է Enterprise Incubator Foundation (EIF)-ը։
Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) անվանակարգերի վրա հիմնված մրցանակաբաշխության համակարգ է, որն ուղղված է սոցիալական, տեղական ազդեցություն ունեցող թվային նորարարությունների բացահայտմանը։
Մրցույթն ունի 8 հիմնական անվանակարգեր և ևս մեկ հատուկ անվանակարգ՝ մինչև 26 տարեկան երիտասարդ նորարարների համար, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
WSA 2022-ի դիմումները կարող են պարունակել բոլոր բջջային և վեբ հավելվածները, ինչպիսիք են՝ բջջային հավելվածները, վեբ էջերը, կրելու սարքերի համար նախատեսված հավելվածները, SMS-ի վրա հիմնված պրոդուկտները և այլն։ Չկան սահմանափակումներ այն հարթակների կամ տեխնոլոգիաների հետ կապված, որոնցով աշխատում են նախագծերը:
Մրցույթի մասնակիցների ընտրությունն ու առաջադրումը կիրականացնի ազգային փորձագետը, որը Հայաստանում Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամն (EIF) է։ Բաց գրանցում հասանելի չէ։ Հաղթողները կստանան միջազգային մրցույթին (WSA) մասնակցելու ուղեգրեր:
Ազգային փուլի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 7-ը լրացնել հետևյալ հայտադիմումը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։