Անկախ նրանից՝ պլանավորում եք ձեր տարեկան արձակուրդը, թե կազմում եք ընկերության աշխատանքային գրաֆիկը, 2026 թվականի ոչ աշխատանքային օրերի հստակ ցանկն ունենալը առաջնային անհրաժեշտություն է։
Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) տոները և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով, իսկ աշխատանքային տեղափոխությունները հաճախ կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Այս հոդվաում մենք ամփոփել ենք 2026թ. պաշտոնական օրացույցը, որպեսզի հեշտությամբ գտնեք բոլոր «կարմիր օրերը»։
Ըստ գործող օրենսդրության՝ 2026 թվականին Հայաստանում նախատեսվում է 12 պաշտոնական ոչ աշխատանքային օր, որոնցից 3-ը համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ։
2026թ. տոնական և հիշատակի օրերի օրացույցը
Աղյուսակում ներկայացրել ենք առաջիկա տարվա տոնական ոչ աշխատանքային օրացույցը։
| ԱՄՍԱԹԻՎ | ՇԱԲԱԹՎԱ ՕՐ | ՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ |
| Հունվարի 1 | Հինգշաբթի | Ամանոր |
| Հունվարի 2 | Ուրբաթ | Ամանոր |
| Հունվարի 6 | Երեքշաբթի | Սուրբ Ծնունդ |
| Հունվարի 28 | Չորեքշաբթի | Բանակի օր |
| Մարտի 8 | Կիրակի | Կանանց իրավունքների միջազգային օր |
| Ապրիլի 24 | Ուրբաթ | Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր |
| Մայիսի 1 | Ուրբաթ | Աշխատավորների օր |
| Մայիսի 9 | Շաբաթ | Հաղթանակի օր |
| Մայիսի 28 | Հինգշաբթի | Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր |
| Հուլիսի 5 | Կիրակի | Սահմանադրության օր |
| Սեպտեմբերի 21 | Երկուշաբթի | Հայաստանի անկախության տոն |
| Դեկտեմբերի 31 | Հինգշաբթի | Ամանոր |
2026թ. աշխատանքային ժամանակի հաշվարկը.
- Աշխատանքային օրեր՝ 252 օր (հնգօրյա գրաֆիկի դեպքում)
- Ոչ աշխատանքային օրեր՝ 113 օր (ներառյալ շաբաթ-կիրակիները)
Ինչպե՞ս են հաշվարկվում արձակուրդայինները
Կարևոր է հիշել. Օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերը չեն ներառվում ամենամյա արձակուրդի օրերի հաշվարկում։ Սա նշանակում է, որ եթե ձեր արձակուրդը համընկնում է տոնական օրվա հետ, ապա արձակուրդը երկարաձգվում է ևս մեկ օրով։
Ձեր հասանելիք օրերը և գումարը ճշգրիտ պլանավորելու համար օգտվեք How2B-ի արձակուրդայինի հաշվիչից։
Կարդացե՛ք նաև՝
- Առողջության ապահովագրություն․ Ովքե՞ր և ինչքա՞ն պետք է վճարեն
- Ուղիղ չվերթներ Հայաստանից. ու՞ր կարող եք մեկնել 2025-ին
Արխիվ. 2025 թվականի ոչ աշխատանքային օրերը
Եթե ինչ-ինչ պատճառներով դեռ անհրաժեշտ է 2025թ․ ոչ աշխատանքային օրացույցը, թողնում ենք այստեղ։
| ԱՄՍԱԹԻՎ | ՇԱԲԱԹՎԱ ՕՐ | ՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ |
| Հունվարի 1 | Չորեքշաբթի | Ամանոր |
| Հունվարի 2 | Հինգշաբթի | Ամանոր |
| Հունվարի 6 | Երկուշաբթի | Սուրբ Ծնունդ |
| Հունվարի 28 | Երեքշաբթի | Բանակի օր |
| Մարտի 8 | Շաբաթ | Կանանց իրավունքների միջազգային օր |
| Ապրիլի 24 | Հինգշաբթի | Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր |
| Մայիսի 1 | Հինգշաբթի | Աշխատավորների օր |
| Մայիսի 9 | Ուրբաթ | Հաղթանակի օր |
| Մայիսի 28 | Չորեքշաբթի | Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր |
| Հուլիսի 5 | Շաբաթ | Սահմանադրության օր |
| Սեպտեմբերի 21 | Կիրակի | Հայաստանի անկախության տոն |
| Դեկտեմբերի 31 | Չորեքշաբթի | Ամանոր |










