Թումոյի «42 Երևան» դպրոցը 8-րդն է Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների ցանկում

Վերջին լուրերը
Թումոյի «42 Երևան» դպրոցը 8-րդն է Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների 2022 թ. ցուցակում ընդգրկվել է Թումոյի «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ դպրոցը՝ MIT-ի, Սթենֆորդի և Բերքլիի համալսարանների հետ նույն շարքում 8-րդ տեղում է։


«42 Երևանը» նաև առաջինն է WURI-ի «Թոփ 50 Էթիկական արժեք ունեցող համալսարանների» վարկանիշային ցուցակում

42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

«42» կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները:

Ուսումնական պլանն առաջարկում է 150-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները