Tesla-ն հունվարին վաճառել է ընդամենը մեկ Model Y. Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում

Վերջին լուրերը
Tesla-ն հունվարին վաճառել է ընդամենը մեկ Model Y. Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեուլի Carisyou հետազոտական ​​ինստիտուտի և Հարավային Կորեայի Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության կողմից հրապարակված տվյալները ցույց են տվել, որ Tesla-ն 2024 թվականի հունվարին Հարավային Կորեայում վաճառել է ընդամենը մեկ Model Y էլեկտրական մեքենա, ինչը վատթարագույն արդյունքն է 2020 թվականի հուլիսից ի վեր: Հարկ է նշել, որ չինական արտադրության Tesla Model Y-ը անցյալ տարի Հարավային Կորեայում ամենավաճառվող մոդելներից էր:

Հարավային Կորեայում գրանցված նոր էլեկտրական մեքենաների թիվը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 80%-ով, հայտնում է Carisyou-ն։ Հարավային Կորեայի էլեկտրական մեքենաների շուկան անկում է ապրում, քանի որ աճող տոկոսադրույքները և գնաճը ստիպում են սպառողներին կրճատել ծախսերը: Բացի այդ, պոտենցիալ գնորդներին անհանգստացնում է մեքենաների բռնկման հավանականությունը և արագ լիցքավորման կայանների բացակայությունը կամ գոյություն ունեցողների մոտ հերթերը։

Jeonbuk Automotive Convergence Technology Research Institute-ի տնօրեն Լի Հանգ Կուն ասում է, որ շատ էնտուզիաստներ գնել են էլեկտրական մեքենաներ, սակայն զանգվածային շուկայի սպառողները դեռ չեն մտածում դրանք գնելու մասին: Նա նաև ասել է, որ Հարավային Կորեայում էլեկտրական մեքենաների վաճառքի վրա ազդում են սեզոնային ուժեղ տատանումները, բացի այդ, սպառողները հետաձգում են էլեկտրական մեքենաների գնումը մինչև կառավարության կողմից էլեկտրական մեքենաների գնման համար սուբսիդիաների հաստատումը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները