BANA — Business Angel Network of Armenia-ի աջակցությամբ #Tech_week_2022 -ի շրջանակներում մեկնարկել է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը՝ $3000 ընդհանուր մրցանակային ֆոնդով:
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 23-ը։
Մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն նորարարական բիզնես գաղափար, որը կնպաստի Շիրակի մարզի զարգացմանը կամ արդեն ունեն որևէ լուծում և աջակցություն ես փնտրում։
Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլն։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց (16 տարեկանից բարձր)։
Մրցույթն իրակացվում է երկու փուլով`
- Առաջինը փուլում դիմումների հիման վրա կընտրվեն 7 թիմեր։
- Երկրորդ փուլում ընտրված թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիին արդեն Tech Week Gyumri 2022-ի ընթացքում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։ Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել Tech week 2022-ի պաշտոնական կայք։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։