Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ SpaceX-ը մտադիր է Starlink հեռահաղորդակցության արբանյակները զինել սարքավորումներով, որոնք թույլ կտան դրանք օգտագործել բջջային կապի համար։ Starlink-ին միանալ կկարողանան ամենասովորական սմարթֆոնները՝ առանց որևէ փոփոխության:
Այժմ հաղորդվում է, որ Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է սկսել արբանյակային բջջային ծառայությունների փորձարկումը 840 տիեզերանավերի միջոցով արդեն հաջորդ ամիս։
Այս շաբաթ SpaceX-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովին (FCC) լիցենզիա ստանալու համար, որը թույլ կտա նրան Starlink արբանյակների միջոցով բջջային ծառայության փորձնական թեստավորում իրականացնել:
«180-օրյա փորձարկման ժամանակահատվածում SpaceX-ը նախատեսում է շահագործել մոտավորապես 840 արբանյակներ ուղիղ բջջային բեռնվածությամբ: Ցանկացած պահի 840 արբանյակներից 60-ը կսպասարկեն բջջային հեռախոսները Միացյալ Նահանգներում այս փորձնական թույլտվության ներքո», – ասվում է SpaceX-ի դիմումում:
Այս փուլում ընկերությունը ցանկանում է փորձարկել արբանյակային բջջային ծառայությունը երկրի 13 շրջաններում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։