FAST հիմնադրամի՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցը (STAN) հայտարարել է SimCare AI ստարտափում ներդրում կատարելու մասին։
SimCare AI-ը ստեղծում է արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ հիվանդներ՝ բժշկական ուսուցումը բարելավելու նպատակով։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ուսանողներին և բժիշկներին գործնականորեն աշխատել հիվանդների հետ՝ զարգացնելով իրենց հմտությունները և ստանալով գնահատականներ։
Ներդրումային փուլի գլխավոր հովանավորներն են Y Combinator-ը և Drive Capital-ը։ Ֆինանսավորմանը մասնակցել են նաև Harper Court Ventures Fund-ը, Singularity Capital-ը, Triple S Ventures-ը, Goodwater Capital-ը, Asymmetry Ventures-ը, Sand Hill North-ը և Transpose Platform-ը։
SimCare AI-ն նախատեսում է խթանել արհեստական բանականության կիրառումը առողջապահության ոլորտում՝ բարելավելով բժշկական պատրաստվածությունը։
Կարդացե՛ք նաև.