Գերմանացի լուսանկարիչը բողոքի ալիք է առաջացրել ցանցում՝ նեյրոնային ցանցի կողմից ստեղծված պատկերն առաջադրելով հեղինակավոր Sony World Photography Awards-ին: Ժյուրիի քվեարկության արդյունքներով աշխատանքը զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել դրամական մրցանակի։
Հեղինակավոր Sony World Photography Awards-ի ամփոփումից անմիջապես հետո հաղթողը հետ է վերադարձրել իր 5000 դոլար մրցանակը և խոստովանել է, որ իր աշխատանքն իրականում գեներացվել է DALL-E նեյրոնային ցանցի կողմից։
30 տարվա փորձ ունեցող լուսանկարիչ Բորիս Էլդագսենի աշխատանքը, որը կոչվում է «Pseudomnesia.The Electrician», հաղթել է Creative հատուկ անվանակարգում, որը հատկացվել է փորձարարական և արտասովոր կադրերի համար։ Հեղինակի խոսքով՝ այս պատկերն օգտագործել է մրցույթը փորձարկելու և լուսանկարչության՝ որպես արհեստի ապագայի մասին բաց քննարկում սկսելու համար։
«Բորիսի հետ մեր նամակագրությունից և նրա տրամադրած երաշխիքներից հետո մենք համարեցինք, որ նրա աշխատանքը համապատասխանում է այս կատեգորիայի չափանիշներին և աջակցեցինք նրա մասնակցությանը», – արդարացել են նկարների ընտրության համար պատասխանատու կազմակերպիչները:
Լուսանկարիչը շնորհակալություն է հայտնել ժյուրիին «իր նկարն ընտրելու և այս պահը պատմական դարձնելու համար», սակայն հրաժարվել է մրցանակից։
«Գեներացված պատկերներն ու լուսանկարները չպետք է մրցեն միմյանց հետ նույն մրցույթում: Սրանք տարբեր բաներ են»,- ասել է Էլդագսենը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: