Սիլիկոնային հովտի և Լոս Անջելեսի հնարավորություններին ծանոթացման ծրագիր HyeTech-ից․ հայտերը բաց են

Կազմակերպիչ՝ HyeTech, Hero House
Վերջնաժամկետ՝
 ապրիլի 15, 2022

Ծրագրի մասին

HyeTech-ը տեղեկացնում է HyeTech Entrepreneur Immersion ծրագրի (EIP) երրորդ խմբի համար հայտերը բացելու մասին։ 10-օրյա ինտենսիվ ծրագիրը հնարավորություն կընձեռի 10-12 հայկական վաղ փուլի ստարտափների հիմնադիրներին ծանոթանալ Սիլիկոնային հովտի և Լոս Անջելեսի հնարավորություններին։

Ծրագրի հիմնական ուշադրությունը տրամադրվելու է միջսահմանային աճին, վաճառքներին և ֆոնդհայթայմանը:

Ծրագիրը նպատակ ունի օգնել հիմնադիրներին՝
✔️հասկանալ, թե ինչպես լավագույնս ներգրավվել Սիլիկոնային հովտի և Լոս Անջելես շարունակական հիմունքներով և առավելագույն արժեք ստանալ առկա ռեսուրսներից,
✔️բացահայտել ոլորտի հիմնական փորձագետներին և բիզնեսի առաջնորդներին, ներառյալ մրցակիցներին, գործընկերներին և պոտենցիալ հաճախորդներին,
✔️ 2022 թվականին ստարտափների կառուցման տեմպ և բարձր մրցակցային բնույթի փորձ,
✔️զգալ Սիլիկոնային հովտի մշակույթի դինամիկան:

Ովքե՞ր պետք է դիմեն՝ ստարտափների հիմնադիրները, ովքեր 500 հազար դոլարից պակաս են ներգրավել և կարծում են, որ նոր ծրագրի կարիքն ունեն։
Տրվում է վիզայի աջակցություն։

Մանրամասները՝ https://www.hyetech.io/eip2022։

Հարցերի դեպքում գրե՛լ՝ [email protected] հասցեին:

EIP-ն կյանքի է կոչվել HyeTech-ի, Hero House-ի`smartgate.vc-ի և Globally — Global Entrepreneurship Foundation-ի միացյալ ուժերով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ