OpenAI-ը թողարկում է ChatGPT կորպորատիվ հաճախորդների համար

Վերջին լուրերը
OpenAI-ը թողարկում է ChatGPT կորպորատիվ հաճախորդների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փորձելով առավելագույն օգուտ քաղել ChatGPT-ի հաջողությունից՝ OpenAI-ն այսօր հայտարարել է ChatGPT Enterprise-ի՝ արհեստական բանականությամբ աշխատող չատ-բոտի բիզնես ուղղվածություն ունեցող տարբերակի թողարկման մասին:

ChatGPT Enterprise-ը, որի մասին OpenAI-ը պատմել էր այս տարվա սկզբին, կարող է կատարել այն առաջադրանքները, ինչ ChatGPT-ն, օրինակ՝ էլեկտրոնային նամակներ, էսսեներ և համակարգչային կոդ գրելը: Սրանից զատ՝ նոր առաջարկը գաղտնիության և «կորպորատիվ մակարդակի» տվյալների վերլուծություն, ինչպես նաև հարթակի՝ ավելի արագ ու որակյալ աշխատանք է ավելացնում:

Այս քայլով ChatGPT Enterprise-ը գործառնական հնարավորություններով հայտնվում է Microsoft-ի կողմից վերջերս թողարկված և կազմակերպությունների գործունեությանն ուղղված Bing Chat Enterprise-ի հետ մեկ շարքում:

Տվյալների ընդլայնված վերլուծությունը նախկինում հասանելի էր միայն ChatGPT Plus-ի հետևորդներին, ովքեր ամսական վճարում են 20 դոլար: Որպես պարզաբանում՝ OpenAI-ը նշում է, որ ChatGPT Plus-ը մնում է, իսկ ChatGPT Enterprise-ը դառնալու է դրա լրացումը:

ChatGPT Enterprise-ը, ինչպես ChatGPT Plus-ը աշխատելու է GPT-4 լեզվական մոդելով, սակայն ChatGPT Enterprise-ի օգտատերերը առաջնահերթություն կստանան՝ երկու անգամ ավել արտադրողականության տեսքով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները