Microsoft-ը հույս ունի «վերակենդանացնել» Bing-ը՝ ներդնելով ChatGPT AI-բոտը

Վերջին լուրերը
Microsoft-ը հույս ունի «վերակենդանացնել» Bing-ը՝ ներդնելով ChatGPT AI-բոտը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը պատրաստվում է «նոր կյանք հաղորդել» իր Bing որոնողական համակարգին՝ վերջինիս մեջ ներդնելով Open AI-ի ChatGPT բոտը, հաղորդում է Bloomberg-ը:

Ենթադրվում է, որ արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտի միջոցով Bing-ը կկարողանա ներկայացնել որոնողական հարցումների կոնտեքստին առավել համապատասխան արդյունքներ: Ընդ որում, դրանք կարող են լինել ոչ թե ուղղակի հղումներ դեպի հարցումների պատասխանները պարունակող էջեր, այլ հենց ամբողջական պատասխաններ՝ հստակ ձևակերպված նախադասություններով, ինչպես կպատասխաներ մարդը:

Այս կերպ Microsoft-ը հույս ունի վերակենդանացնել Google-ի հետ մրցակցությունը որոնողական համակարգերի շուկայում: ChatGPT-ն նաև պետք է դառնա Microsoft-ի պատասխանը Google-ի Knowledge Graph-ին, որը որոնողական հարցումների պատասխաններ է ներկայացնում առավել կարևոր տեղեկատվությամբ առանձին բլոկներով:

ChatGPT-ը հանրությանը ներկայացվեց նախորդ տարվա նոյեմբերին և միանգամից մեծ թվով օգտատերեր հավաքեց: Այն տպավորեց բովանդակություն գեներացնելու իր կարողությամբ՝ սկսած խոհարարական բաղադրատոմսերից մինչև ծրագրային կոդեր:

Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչպես է Microsoft-ը իրականացնելու ChatGPT-ի ներդրումը: Հնարավոր է, այն սկզբնական շրջանում հասանելի լինի միայն սահմանափակ քանակով օգտատերերի: Մտավախություն կա նաև, որ արհեստական բանականությամբ այս համակարգերը դեռևս բավականաչափ կատարելագործված չեն՝ նման գործառույթ սպասարկելու համար: Հենց դա է պատճառը, որ Google-ը դեռ խուսափում է նման համակարգ ներդնելուց:

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները