Մեկնարկեց Toon Expo 2024-ը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի շուկայի լավագույն առաջարկներով

Վերջին լուրերը
Մեկնարկեց Toon Expo 2024-ը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի շուկայի լավագույն առաջարկներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անշարժ գույքի շուկան Հայաստանում վերջին ամիսներին եռում է, իսկ ամենաթեժն կետն այս օրերին Երևանի Մերիդիան էքսպո կենտրոնում է, որտեղ ընթանում է Toon Expo 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսը: Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք, ապա այդ գործընթացում Ձեզ անհրաժեշտ բոլոր պրոդուկտների և ծառայությունների՝ շուկայի լավագույն առաջարկները, սկսած գույքի ընտրությունից մինչև վարկավորում և վերանորոգում, կարող եք գտնել Toon Expo-ում, որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Կազմակերպիչ Big Projects ընկերությունն այդ նպատակով ցուցահանդեսին ներգրավել է աշխարհի 10 երկրների 100-ից ավելի ընկերություններ, որոնք Toon Expo-ին ներկայացել են հատուկ առաջարկներով ու զեղչերով:

Այս անգամ Toon Expo-ն առանձնանում է իր հարուստ աշխարհագրությամբ` Երևանի ու Հայաստանի մարզերում իրականացվող նախագծերից զատ ներկայացնելով նաև ներդրումային գույքի առաջարկներ շուրջ 10 երկրներից։ Ցուցահանդեսի հիմնական գործընկեր Red Invest Group-ն ունի առաջարկներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայից` ներկայացնելով 18 նախագիծ և հաճախորդներին տալով մինչև 18 մլն դրամ զեղչի հնարավորություն։ Եկամտային հարկի հետվերադարձի հնարավորությունը Երևանում գտնվող անշարժ գույքի համար 2025թ. հունվարի 1֊ից ավարտվելու է, ուստի կառուցապատողները Toon Expo-ին ներկայացել էին ամենաբազմազան նախագծերով` գոհացնելու ցանկացած ճաշակի հաճախորդի։

Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում՝ ստորև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները