Թումո ակադեմիան հայտարարել է ընդունելության նոր փուլի մեկնարկի մասին։
Ծրագիրը 21 տարեկանից բարձր անձանց հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր մասնագիտություն՝ հետագայում աշխատանքի ընդունվելով նորարար կրթական միջավայրում՝ դառնալով Թումո դասընթացավար Երևանում, Գյումրիում, Դիլիջանում կամ Կապանում։
Ծրագրում ներգրավվելու համար նախնական մասնագիտական փորձը պարտադիր չէ: Ստանալով ինտենսիվ կրթություն և կրթաթոշակ՝ վեցամսյա ծրագիրը հաջողությամբ ավարտող ուսանողները միանում են Թումոյի թիմին որպես դասընթացավարներ:
Ծրագրի այլ մանրամասների ծանոթանալ և դիմել հնարավոր է այստեղ։ Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
Կարդացե՛ք նաև.
Թումո ակադեմիա. Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը
Դիլիջանում մեկնարկել են Թումո ակադեմիայի դասերը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: