Նախքան բարձր վարձատրվող աշխատանքը թողնելը` մարդ պետք է ունենա նորի ստեղծման համար բավարար կիրք: Մարդ, ով թողեց եկամտաբեր աշխատանքը՝ ձեռներեց դառնալու իր երազանքը իրականացնելու համար:
Եթե երբևէ առցանց գնումներ կատարել եք, դժվար թե ծանոթության անհրաժեշտություն լինի այս հզոր հիմնադրի հետ: 2020 թվականին նրա ընկերությունը դարձավ աշխարհում չորրորդ տեխնոլոգիական ընկերությունը, որը միացավ 1 տրիլիոն դոլար արժողությամբ ընկերությունների ակումբին։ Այն ներկայումս գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար:
Նա ծնվել է սովորելու անհագ ցանկությամբ։
Շատերը սարսափում են նրա ծիծաղից։
Նա լեգենդար ձեռներեց է, ով հայտնի է իր զայրույթով։
Ամբողջական անունը՝ Ջեֆրի Փրեսթոն Բեզոս։
Ծնվել է՝ 1964 թվականի հունվարի 12, Ալբուկերքում, Նյու Մեքսիկո։
Կարողությունը՝ 191,3 միլիարդ դոլար (2022 թվականի հունվարի դրությամբ)
Զարմանալի փաստեր Ջեֆ Բեզոսի մասին
Ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ How2B-ն ներկայացնում է մի քանի զարմանալի, բայց քիչ հայտնի փաստեր աշխարհի երրորդ ամենահարուստ մարդու և Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասին:
Ընտանիք
Ջեֆի ծննդյան ժամանակ նրա մայրը 17-ամյա ավագ դպրոցի աշակերտ էր, իսկ հայրը՝ 19 տարեկան։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրն ամուսնացավ Մայք Բեզոսի հետ 1968 թվականի ապրիլին: Հարսանիքից անմիջապես հետո Մայքը որդեգրեց չորսամյա Ջեֆին և օրինական կերպով փոխեց ազգանունը Յորգենսենից Բեզոս:
Կրթություն
Մինչ Բեզոսը ավագ դպրոցում էր, նա աշխատում էր որպես խոհարար McDonald’s-ում նախաճաշի հերթափոխի ժամանակ: 1986 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը համակարգչային գիտության և էլեկտրատեխնիկայի ոլորտում:
Վաղ կարիերա
Ավարտելուց հետո նա իր կարիերան սկսել է Fitel-ում՝ ֆինտեխ հեռահաղորդակցության նորաստեղծ ընկերությունում, որտեղ նրան հանձնարարվել է ցանց ստեղծել միջազգային առևտրի համար: Հետագայում անցել է բանկային ոլորտ: 1988-1990 թվականներին աշխատել է որպես ապրանքների մենեջեր։ 30 տարեկանում Բեզոսը դարձավ D. E. Shaw-ի չորրորդ ավագ փոխնախագահը։
«Աշխատի՛ր տքնաջան,
զվարճացի՛ր,
կերտի՛ր պատմություն»
Ամուսնություն
Ջեֆ Բեզոսն ամուսնացել է Մաքենզի Թաթլի հետ 1993 թվականին, և նրանք ունեն չորս երեխա: Այնուամենայնիվ, 2019 թվականին Բեզոսն ու կինը Twitter-ում հայտարարեցին իրենց բաժանման մասին։ 2019 թվականի ապրիլի 4-ին նրանց ամուսնալուծությունը վերջնական տեսքի եկավ, և Բեզոսը վերցրեց Amazon-ի բաժնետոմսերի 75%-ը, իսկ կինը ստացավ բաժնետոմսերի 25%-ը (35,6 միլիարդ դոլար):
Amazon
Բեզոսը թողեց իր եկամտաբեր աշխատանքը D. E. Shaw-ում և 1994 թվականի հուլիսի 5-ին իր ավտոտնակում հիմնեց Amazon՝ առցանց գրքերի վաճառքով զբաղվող ընկերությունը: Նա իր ընկերությունն անվանեց աշխարհի ամենամեծ գետի անունով՝ հույս ունենալով ստեղծել աշխարհի ամենամեծ առցանց գրախանութը: Նա ստացել է մոտ 300,000 դոլար իր ծնողներից և ներդրել Amazon-ում: Նա նախազգուշացրել էր վաղ շրջանի իր ներդրողներին ձախողման 70% հավանականության մասին: Հետաքրքիր է, որ մեկնարկից ընդամենը երեք տարի անց Amazon-ը դարձավ հանրային առևտրով զբաղվող ընկերություն:
«Եթե դու չես հասկանում քո բիզնեսի նրբությունները , դու կձախողես»։
- 2000 թվականի սեպտեմբերին Բեզոսը հիմնեց «Blue Origin» ընկերությունը, որը տիեզերական թռիչքների ստարտափ է: 2002 թվականի հուլիսին Բեզոսը գործարկեց Amazon Web Services-ը։ 2007 թվականի նոյեմբերին Բեզոսը թողարկեց Amazon Kindle-ը: 2012 թվականին Ջեֆը հիմնեց Amazon Studios-ը հեռուստահաղորդումների և գեղարվեստական ֆիլմերի համար: 2021 թվականի սեպտեմբերին Ջեֆ Բեզոսը Mail.ru-ի հիմնադիր Յուրի Միլների հետ հիմնեց Altos Labs-ը։ Altos Labs-ը լավ ֆինանսավորվող բիոտեխնոլոգիական ստարտափ է, որը կենտրոնացած է բջջային վերածրագրավորման օգտագործման վրա՝ երկարակեցության թերապևտիկ միջոցների մշակման համար:
Բեզոսը միլիարդատեր
1997 թվականին Ջեֆ Բեզոսը 33 տարեկան հասակում դարձավ միլիոնատեր՝ Amazon-ի նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով 54 միլիոն դոլար հավաքելուց հետո: Ընդամենը երկու տարում նա միլիարդատիրոջ կարգավիճակ ստացավ 35 տարեկանում։ 1999 թվականին ընդգրկվել է Forbes World-ի միլիարդատերերի ցուցակում՝ 10,1 միլիարդ դոլար կարողությամբ:
Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդ
Ջեֆ Բեզոսը գերազանցել է Բիլ Գեյթսին և դարձել աշխարհի ամենահարուստ մարդը, ում կարողությունը 2017 թվականին առաջին անգամ գերազանցել է 90 միլիարդ դոլարը:
Amazon-ից հրաժարվելը
2021 թվականի հուլիսին Ջեֆ Բեզոսը պաշտոնապես լքեց Amazon-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
«Եթե չես կարողանում ընդունել քննադատություններ մի՛ արա ոչ մի նոր կամ հետաքրքիր բան»։
Մրցանակներ և ճանաչում
1999 թվականին Ջեֆ Բեզոսը ստացավ իր առաջին խոշոր մրցանակը, երբ Time ամսագիրը նրան շնորհեց «Տարվա մարդ» կոչումը: 2008 թվականին Բեզոսին շնորհվել է գիտության և տեխնիկայի պատվավոր դոկտորի կոչում Carnegie Mellon համալսարանից։ 2014–2018 թվականներին Harvard Business Review-ի կողմից նա ճանաչվել է «Աշխարհի լավագույն գործադիր տնօրեն»։ 2015 թվականին Ջեֆ Բեզոսը գլխավորել է Fortune-ի «Աշխարհի 50 մեծագույն առաջնորդների» ցուցակը։ Նա նաև առաջին մարդն է, ով գերազանցել է $100 միլիարդը Forbes-ի «Աշխարհի միլիարդատերեր 2018»-ի ցուցակում: 2021 թվականին Forbes-ը նրան դասեց 1-ին տեղը «Ամերիկայի ամենահարուստ մարդկանց» ցուցակում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։