Կանայք գիտության մեջ․ Ինչպե՞ս Մերի Անդերսոնի ճանապարհորդությունը մեզ տվեց մեքենայի դիմապակու մաքրիչը

How2b-ն շարունակում է ներկայացնել այն կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն քչերը գիտեն նրանց մասին:

1903թ.-ին  քչերի մտքով կանցներ, որ մեքենայի դիմապակու վրա տեղացող անձրևը կարող է խնդիր լինել, և, որ դա կարելի է լուծել: Վարորդները պարզապես հաշտվել էին, որ վատ տեսանելիությամբ պետք է վարեն մեքենան և փորձում էին ինքնուրույն հաղթահարել անհարմարությունը՝ երբեմն կանգ առնելով և ձեռքով մաքրելով մեքենայի դիմապակու խոնավությունը։

Մերի Անդերսոն անունով մի երիտասարդ կին փոխեց այդ ամենը՝ դիմապակու մաքրիչի իր հայտնագործությամբ։ Գաղափար, որը հղացավ նրա գլխում Ալաբամայից Նյու Յորք մեկնելու ճանապարհին: 

Կենսագրություն

Մերի Անդերսոնը ծնվել է Գրին կոմսությունում՝ Ալաբամայում՝ 1866 թվականին: Նրա ծնողներն էին Ջոն Ք.-ն և Ռեբեկա Անդերսոնը: Մերին երկու դուստրերից մեկն էր: Մյուս դուստրը Ֆաննին էր, ում հետ շատ մտերիմ են եղել։ Նրանց հայրը մահացել է 1870 թվականին, և երիտասարդ ընտանիքն ապրել հոր ունեցվածքի միջոցով: 1889 թվականին Մերին մոր և քրոջ հետ տեղափոխվում է Բիրմինգհեմ, որտեղ կարճ ժամանակ անց դառնում անշարժ գույքի կառուցապատող՝ կառուցելով Fairmont Apartments-ը:

Նա երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։ Գյուտարարի մասին, ընդհանուր առմամբ, քիչ բան է հայտնի, բացառությամբ այն պատմությունը, որը ոգեշնչել է նրան ստեղծել մարդկության կյանքում կարևոր տեղ զբաղեցնող այս հայտնագործությունը:

Կանայք գիտության մեջ․ Ինչպե՞ս Մերի Անդերսոնի ճանապարհորդությունը մեզ տվեց մեքենայի դիմապակու մաքրիչը
Մերի Անդերսոն – նկարը՝ արված 1900 թ-ին։

Անդերսոնի գյուտը

- Advertisement -

1903 թվականի ձմռանը՝ մեքենայով Նյու Յորք մեկնելիս,  Մերին անձրևային եղանակի պատճառով դժվարությամբ է կարողանում մեքենայից դուրս նայել ու վայելել բնությունն ու տեսարժան վայրերը: Իսկ նրա վարորդը երկու պատուհանները բաց է վարում մեքենան՝ զուգահեռ  երկու ձեռքերով մաքրելով  դիմապակու ձյունն ու սառույցը։

Այս տհաճ իրավիճակը ստիպում է Անդերսոնին մտածել մի տարբերակ, որը կբարելավեր մեքենա վարելու պայմանները: Այսպիսով, նա պլանավորում է մի սարք, որը կակտիվանար մեքենայի ներսից և կմաքրեր դիմապակին։

Այսպիսով՝ Անդերսոնն իր գյուտի՝ ռետինե շեղբով ճոճվող «թևի» համար, դիմել և արտոնագիր է ստացել 1903 թվականին: Սարքը բաղկացած էր լծակից, որը կարող էր կառավարվել մեքենայի ներսից՝ վարորդի կողմից: Լծակը պետք է ռետինե շեղբի զսպանակով ճոճվեր դիմապակու վրայով և նորից վերադառնար իր սկզբնական դիրքին՝ հեռացնելով անձրևի կաթիլները կամ ձյան փաթիլները դիմապակու մակերեսից:

Նմանատիպ սարքերը ստեղծվել էին ավելի վաղ, քան Անդերսոնն էր ստեղծել, սակայն սա առաջինն էր, որն իրականում աշխատեց և, բացի այդ՝  միակն էր, որ հնարավորություն  ուներ ձմռան ավարտից հետո հեշտությամբ հեռացվելու մեքենայի վրայից։

Այն ժամանակ, երբ կին գիտնականը դիմեց իր արտոնագիրը ստանալու համար, մեքենաներն այնքան էլ տարածված երևույթներ չէին: Նույնիսկ Հենրի Ֆորդի Model A մեքենան դեռ չէր արտադրվել, և մինչ 1908 թվականը չէր ստեղծվել հայտնի Model T մեքենան։

Կանայք գիտության մեջ․ Ինչպե՞ս Մերի Անդերսոնի ճանապարհորդությունը մեզ տվեց մեքենայի դիմապակու մաքրիչը

Եվ ինչպես բոլոր մեծ գյուտերի դեպքում, այս դեպքում նույնպես, Մարի Անդերսոնին բոլորը սկսեցին ծաղրել ու կասկածի տակ դնել նրա գյուտի կարևորությունը։ Շատերը, նույնիսկ, մերժում էին այն՝ պատճառաբանելով, որ դիմապակու մաքրիչների շարժումը կարող է շեղել վարորդների ուշադրությունը:

Սակայն այս թերհավատությունը երկար չտևեց։ 1913 թվականին հազարավոր ամերիկացիներ արդեն վարում էին իրենց մեքենաները՝ օգտագործելով  դիմապակու մեխանիկական մաքրիչները, որոնք արդեն սովորական սարքավորում էին համարվում: Իսկ այժմ՝ մեկ դար անց,  բոլորն են գիտակցում, թե ինչքան դժվար կլիներ վարորդների կյանքն առանց Մերի Անդերսոնի այս գյուտի։ 

2011 թվականին Անդերսոնն ընդգրկվել է ԱՄՆ-ի Ազգային գյուտարարների փառքի սրահում (անգ․ the National Inventors Hall of Fame)։

Կարդացեք նաև՝
Հոլիվուդյան աստղ Հեդի Լամարը՝ Bluetooth-ի և WiFi-ի մայր
Ռադիա Ջոյ Պերլման` «Spanning Tree Protocol» գյուտի հեղինակ
Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները