Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Ինչի համար են նախատեսված ժամանակավոր պահպանման փակ պահեստները.

2 / 20

Ինչ ժամկետի ընթացքում են մաքսային հսկողության տակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները <<Ժամանակավոր արտահանում>> մաքսային ընթացակարգի դեպքում.

3 / 20

Մաքսային արժեքի հսկողության արդյունքում հայտարարատուի կողմից լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելուց հետո քանի օրում է մաքսային մարմնի կողմից ավարտվում ստուգումը․

4 / 20

Ում կողմից է տրամադրվում ըստ ԱՏԳ ԱԱ-ի նախնական դասակարգման որոշումը

5 / 20

Որքան է կազմում ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը, բացառությամբ միջազգային փոստային փոխանակման վայրերում (հաստատություններում) պահպանվող միջազգային փոստային առաքանիների և անդամ պետությունում մշտական բնակություն հաստատելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների.

6 / 20

Նշվածներից որը կարող է հիմք ընդունվել պահուստային մեթոդով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս․

7 / 20

Որոնք են համարվում համանման ապրանքներ․

8 / 20

Որ մարմինն է հաստատում ԱՏԳ ԱԱ-ի հայերեն թարգմանված տարբերակը.

9 / 20

Մաքսային արժեքի որոշման նպատակով քանի մեթոդ է կիրառվում.

10 / 20

Նշվածներից որ գործողությունները իրականացնելու իրավունք ունեն ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների լիազորություններ ունեցող անձինք.

11 / 20

Նշվածներից որ նպատակով է իրականցվում մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից․

12 / 20

Ստորև նշվածներից որ օրն է համարվում ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու օր.

13 / 20

Ներկայացված որ ապրանքներն են ենթակա ժամանակավոր պահպանման հանձնելու.

14 / 20

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք՝ ինչ գործողության է ենթակա.

15 / 20

Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս հետևյալ հանգամանքներից որն է համարվում ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հատկանիշ

16 / 20

ԱՊՀ երկրներից ծագող ապրանքների համար որ հավաստագիրն է համարվում առանձնաշնորհային

17 / 20

Ինչ տեսակի կարող է լինել ժամանակավոր պահպանման պահեստը.

18 / 20

Ինչ է ապրանքի ծագման հավաստագիրը.

19 / 20

<<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքին համապատասխան՝ ապրանքների ժամանակավոր պահպանման վայր նշվածներից որը կարող է հանդիսանալ.

20 / 20

Քանի թվային նիշ է պարունակում ԱՏԳ ԱԱ-ի դիրքը.

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: