Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Ապրանքների և արտադրանքների տեսքով թանկարժեք մետաղների Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրելիս մաքսային մարմնին ինչ փաստաթուղթ է ներկայացվում

2 / 20

ԵՏՄ մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալու և մեկնման վայրից ԵՏՄ մաքսային տարածք այդ ապրանքների վերադարձը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում նշվածներից որ գործողությանն են ենթակա այդպիսի ապրանքները.

3 / 20

Որ հայտարարագրի մասն է (երբ անհրաժեշտ է լրացնել) կազմում մաքսային արժեքի հայտարարագիրը․

4 / 20

Վրաստանից ծագած և այնտեղից ՀՀ ներմուծված ապրանքների համար որ հավաստագիրն է համարվում առանձնաշնորհային

5 / 20

Որ դեպքերում է թույլատրվում ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը.

6 / 20

Ով է մաքսային ներկայացուցիչը.

7 / 20

Որն է ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական կանոնների օգտագործման հերթականությունը

8 / 20

Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման որ մարմինն է համակարգում հատուկ տեխնիկական միջոցների՝ նախատեսված տեղեկատվության գաղտնի ստացման համար ( որոնց ներմուծումը ԵՏՄ միության մաքսային տարածք և արտահանումը ԵՏՄ միության մաքսային տարածքից արգելված են ) լիցենզավորման գործընթացը.

9 / 20

Նշվածներից որ մարմինն է հաստատում ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը.

10 / 20

Ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոց կիրառելու դեպքում ներմուծվող համանման ապրանքների ծագումը որ փաստաթղթով է հավաստվում.

11 / 20

Քանի թվային նիշ է պարունակում ԱՏԳ ԱԱ-ի դիրքը.

12 / 20

Ինչ ժամկետի ընթացքում են մաքսային հսկողության տակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները <<Ժամանակավոր արտահանում>> մաքսային ընթացակարգի դեպքում.

13 / 20

Թույլատրվում է արդյոք ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածք վտանգավոր թափոնների ներմուծումը և ՀՀ տարածքից դրանց արտահանումը.

14 / 20

Ինչ է մաքսային ընթացակագը.

15 / 20

Ստորև նշված որ դեպքում են մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները ձևակերպվում այլ մաքսային ընթացակարգերով.

16 / 20

Հայաստանի Հանրապետությունը նշվածներից որ երկրի հետ առանձին ունի ազատ առևտրի համաձայնագիր

17 / 20

Նույնական ապրանքների գործարքի գնի մեթոդը կիրառելիս (Մեթոդ 2), եթե հայտնաբերվում են միևնույն ապրանքների մեկից ավելի մաքսային արժեքներ, ապա այդ արժեքներից, որն է կիրառվում․

18 / 20

Ստորև նշված որ ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ.

19 / 20

Նշված լրացուցիչ հավելագրումներից որն է գումարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքին դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին.

20 / 20

Ում կողմից է որոշվում ապրանքների մաքսային արեքը.

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: