Team Telecom Armenia-ն հայտարարություն է տարածել ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների և ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին:
Վերազինման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին և կավարտվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։ Այս ժամանակահատվածում անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային և երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաև հավելվածի աշխատանքում։
Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները և ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։
Արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար։