Krisp-ն ու Podcastle-ը հավակնում են Webby Awards մրցանակների

Վերջին լուրերը
Krisp-ն ու Podcastle-ը հավակնում են Webby Awards մրցանակների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող միանգամից 2 ընկերություն՝ Krisp-ն ու Podcastle-ը, մասնակցում են Webby Awards 26-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը։

Krisp ընկերությունը, որն արհեստական բանականության օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, այս տարի ևս հավակնում է Webby Awards մրցանակի և առանձնացվել է որպես Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) 5 լավագույն կիրառություններից մեկը՝ աշխարհից տարբեր ծայրերից առաջադրված ավելի քան 14,000 ռեկորդային թվով նախագծերից:

Krisp-ի օգտին քվեարկեք այստեղ։

Իսկ Podcastle ընկերությունը առաջադրվել է Webby Awards-ի միանգամից 3 անվանակարգում՝

•    Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software)
•    Արհեստական բանականության և Մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն (Best use of AI & ML)
•    Լավագույն ինտերֆեյս (Best User Interface)

Ընկերությունն այժմ այս անվանակարգերի թոփ 5-ում է։

Քվեարկությանը մասնակցեք այստեղ։

Podcastle-ը անվճար վեբ հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է ձայնագրել և մշակել փոդքասթներ, հեռավար հարցազրույցներ և ցանկացած տեսակի լսողական նյութ, ինչպես նաև գրավոր տեքստը վերածել լսողականի և հակառակը։ Մեկ տարվա ընթացքում ընկերությունը 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել միջազգային ներդրումային ընկերություններից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները