JavaScript Summit Armenia-ն, որը մեկօրյա միջոցառում է JavaScript ծրագրավորման լեզվով հետաքրքրվածների համար, ընդունում է հայտեր բանախոսների և հովանավորների համար։
Միջոցառումը մեկ հարկի տակ կհավաքի համայնքի բոլոր էնտուզիաստներին և մասնագետներին՝ արժեքավոր և օգտակար քննարկումներ ունենալու համար:
Հիշեցնենք, որ JavaScript Summit 2023-ին մասնակցել էր ավելի քան 1500 մասնակից և 13 բանախոս։ Ելույթների ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ոլորտի մասնագետներ խոսեցել էին խաղերի ստեղծումից մինչև անվտանգության խնդիրներ, դիզայնից մինչև մասնագիտական հարցազրույցներ:
Միջոցառմանը որպես բանախոս միանալու համար կարող եք գրանցվել այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։